8 ժամում 42 կմ` 100 տարեկանում


Մեկ դարը բոլորած հնդիկ Ֆաուջա Սինգխը ճանաչվեց Գինեսի գրքի ամենատարեց ռեկորդակիրը` կանադական Տորոնտոյում հաղթահարելով 42 կմ 195 մետր մարաթոն յան տարածությունը (հաղորդել է «Ասոշիեյթեդ պրես»¬ը): Չորրորդ անգամ անընդմեջ մարաթոնյան վազքում հաղթել էր քենիացի Քենեթ Մունգարեն, երբ նրանից 6 ժամ հետո մրցման վերջնակետին հասավ Սինգխը: Այդ պահին աշխատողներն արդեն վերջնագծի շուրջ տեղադրված պատվարներն էին հավաքում: Հարգանքի արժանի տարիք ունեցող վազորդին ողջունեցին ոչ միայն նրա ընտանիքի անդամներն ու մտերիմները, այլև մրցման երկրպագուները: Ֆաուջա Սինգխը մարաթոնյան վազքի մասնակցում է 8¬րդ անգամ: Առաջին անգամ տարածությունը նա հաղթահարել է 89 տարեկանում: 3 տարի հետո նա սահմանել է իր առաջին ռեկորդը` վերջնագծին հասնելով 5 ժամ 40 րոպե 1 վայրկյանում: