Եգիպտացորենի լաբիրինթոսում


Անհոգ մարդիկ զվարճանքներ են փնտրում և գնահատում են ինքնատիպությունը: Մասաչուսեթսի նահանգի Դանվերս քաղաքից մի ընտանիք` երեխաների հետ, մոլորվել է եգիպտացորենի արտում: Հյուսիսային Ամերիկայում տարածված զվարճալիք է` Connors Farm ֆերմայի լաբիրինթոսում զբոսնելը: Դանվերսցի այս ընտանիքն էլ մի լավ զբոսնել ու զվարճացել է, և մի քանի ժամից հայրն ու մայրը հասկացել են, որ չեն կարողանալու ելքը գտնել: Օրը սկսել է մթնել. մայրը խուճապի է մատնվել և որոշել է փրկարարական ծառայություն զանգահարել (տեղեկացրել է Lenta.ru¬ն): Իսկ երբ ոստիկանները շան հետ հասել են մոլորվածներին, պարզվել է, որ նրանք ելքից հեռու են ընդամենը 8 մետր: - Սովորաբար լաբիրինթոսում զբոսնողների 99 տոկոսը ուրախանում է, երբ մոլորվում են ու ելքը չեն գտնում: Սա պետք է ընտանեկան դրական փորձ լինի,¬ ասել է ֆերմայի տեր Բոբ Քոննորսը: