Միլիարդատիրոջ հյուրասեր որդին


Ռուսաստանցի այդ մեծահարուստի ու նրա առատաձեռն բալիկի անուններն, իհարկե, չեն հրապարակվում, բայց 100.000 դոլարանոց շամպայնի մասին լուրը մեկեն տարածվեց: Տղան թանկարժեք այդ շիշը գնել ու նվիրել է հոլիվուդյան արտիստ Զաք Էֆրոնին` Չիկագոյում կայացած մի երեկույթում: Արևմտյան լրատվամիջոցների տեղեկացմամբ` հարուստ ծնողի ժառանգը չիկակգյան The Board Room ակումբում մեկ գիշերվա ընթացքում ծախսել է 135 հազար ԱՄՆ դոլար: Այդ գումարի առյուծի բաժինը վճարվել է 100 հազարանոց Armand de Brignac Nebuchadnezzar շշի դիմաց: Դրանից բացի, տղան պատվիրել է 2 շիշ Grey Goose Magnum օղի, 4 շիշ Cristal և 3 շիշ Laurent Rose շամպայն: Մեկ գիշերում մսխված այդ գումարը զարմացրել է նույնիսկ ամենափորձառու քեֆչիներին: