Սթիվն այցելել է մորը, բայց հորը տեսնել չի ուզել


Apple¬ի հիմնադիր, թվային դարի հանճար ճանաչված Սթիվ Ջոբսի վախճանը շարունակում է նրա երկրպագուների և մամուլի քննարկման գլխավոր թեմաներից մնալ: Ծնողազուրկ չլինելով` որդեգիր լինելու հանգամանքը, բնականաբար շատերին է հետաքրքրում: Եվ ապա պարզվում է` նրա կենսաբանական մայրը ոչ թե անտոգի, այլ վատառողջ է: 79-ամյա Ջոանն Սիմպսոնը տառապում է տկարամտությամբ և վերջին տարիներին ապրում է հատուկ կլինիկայում: Մերձավորները հավաստել են, թե արդեն երկար ժամանակ նա ոչ մեկի չի ճանաչում ու նույնիսկ չի հիշում, որ որդի է ունեցել: Ջոբսի իսկական ծնողները` ամերիկացի ուսանողուհի Ջոննան Սիմպսոնը և սիրիայի ներգաղթյալ Ադուլա Ջոն Ջանդալին իրենց միակ զավակին որդեգրության են հանձնել 1955 թ.: Զույգը ամուսնացած չի եղել և նրանց արտաամուսնական երեխայի ծնունդը հարուցել է շրջապատի չարախոսություններն ու հարազատների դժգոհությունը: Ապագա միլիարդատերը, դաստիարակվելով Պոլ և Կլարա Ջոբսերի ընտանիքում, որոնել ու գտել է հարազատ մորը: Վերջինիս նա հաճախ է այցելել, սակայն կտրականապես հրաժարվել է կենսաբանական հորը հանդիպել: 2005¬ին Ստենֆորդսկի համալսարանում նա պատմել է, որ մայրը մեծագույն դժվարությամբ է հրաժարվել իրենից: - Իմ մայրը երիտասարդ, չամուսնացած ուսանողուհի է եղել: 50-ական թթ. նրա համար դժվար է եղել: Նա կարևորել է, թե ում ձեռքերում ես կհայտնվեմ: Նա ձգտել է, որպեսզի ինձ դաստիարակող մարդիկ քոլեջի շրջանավարտներ լինեն: Ջոբսերի ընտանիքի մերձավորները պատմել են, որ մոր հիվանդությունը խորանալուց հետո, Սթիվը նրան տեղավորել է հիվանդանոցում և մինչ կյանքի վերջին օրերը նյութապես օգնել է նրան: Ինքը` Սթիվ Ջոբսը, երբևէ բարձրագույն կրթություն չի ստացել, բայց բուհերում հաճախ է հանդես եկել դասախոսություններով: