Քոնդոլիզայի երկրպագու Մուամմարը


Գնդապետ Քադաֆին Միացյալ Նահանգների երբեմնի պետքարտուղարին նույնիսկ երգ է նվիրել` «Սև ծաղիկը Սպիտակ տանը»: Այնպես է ստացվել, որ հենց Քադաֆիի հետ հաշվեհարդարի օրը Բուշ¬կրտսերի ձեռքով ի հայտ եկած հուշերում մի քանի էջ նվիրված է «երկաթյա մագնոլիա»¬ին` ինչպես ԱՄՆ¬ում կոչում էին գնդապետին: 2008 թ. Քոնդոլիզա Ռայսը ժամանել է Տրիպոլի: 1953¬ից հետո դա ամերիկյան պետքարտուղարի առաջին այցն էր` այս երկիր: Ավանդույթի համաձայն Քադաֆին պահանջել է, որ արտասահմանցի ղեկավարներն իր հետ զրուցեն նշանավոր վրանում, սակայն անդրդվելի Քոնդոլիզան հրաժարվել է. - Իմ հանդեպ նա հուզառատ համակրանք էր ցուցաբերում և հարցրեց, թե «աֆրիկյան արքայադուստրն» ինչո՞ւ է հրաժարվում հանդիպումից,¬ հիշում է Ռայսը: Տիկինը «խելահեղ շան» (ինչպես նրան կոչում էր Ռեյգանը) հետ հանդիպել է Բաբ ալ¬Ազիզիայի նստավայրում: Արարողակարգային ողջույններ փոխանակելուց հետո նրանք քննարկել են իրավիճակն Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում: Ու այդտեղ Քադաֆին սկսել է պահանջել Բուշին փոխանցել, որ Իսրայելի և Պաղեստինի փոխարեն պետք է մեկ պետություն լինի` «Իսրայելտինա»: -Հնարավոր է` իմ պատասխանը նրան դուր չեկավ, այդ պատճառով նա դուրս հրավիրեց թարգմանիչներին: Այո, սա Քադաֆին է,¬ ինքն իրեն ասել է սառնասիրտ Քոնդոլիզան: Այսուհանդերձ, բարձրաստիճան հյուրին այնտեղ առատ ու խենթ ընծաներ էին սպասվում: Գնդապետը նրան ադամանդե մատանի է նվիրել, իր պատկերով մեդալիոն, Ջորջ Բուշի, Վլադիմիր Պուտինի, Հու Ցզինտաոյի հետ իր ջնարակված լուսանկարները: Ամենահուզիչ նվերը, թերևս, «Սև ծաղիկը Սպիտակ տանը» երգն էր: - Ես սատարում եմ իմ թանկագին թխամաշկ աֆրիկուհուն: Ես հիանում եմ և հպարտանում, թե ինչպես է նա հանձնարարություններ տալիս արաբական առաջնորդներին: Լիզա, Լիզա… Ես նրան շատ եմ սիրում,¬ հարցազրույցներից մեկում խոստովանել է Քադաֆին: - Ես գնացի` մտածելով, թե որքա˜ն է նա ապրում անձնական կյանքում,¬ պատմել է Լիզան` մի քանի տարի հետո:¬ Երբ արդեն հետևում էի այս գարնան իրադարձություն ներին, դարձյալ զարմացա` արդյոք հասկանո՞ւմ էր նա ընդհանրապես, թե ինչ է կատարվում իր շուրջը: Ես շատ, շատ գոհացա, որ մենք ժամանակին զինաթափեցինք նրան ու թողեցինք առանց զանգվածային ոչնչացման զենքի: Այնտեղ` նրա կացարանում, ես որևէ կասկած չունեի, որ նա դա կօգտագործեր: