ԵԿԵՂԵՑԻՆ ԼԱՐԵԼ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ


Անշարժ գույքի և գույքահարկի մասին ՀՀ կառավարության ներկայացրած օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ, սակայն խորհրդարանում կրքերը եռում են, քննարկումները նոր դրսևորումներ են ունենում: Ինչպես տեղեկացանք իրազեկ անձանցից, ԱԺ նախագահը քվեարկության է դրել օրինագիծը և խնդրել ընդունել առաջին ընթերցմամբ միայն այն պատճառով, որպեսզի շահարկումներ չլինեն և հնարավորություն ստեղծվի ծանոթանալու այն ցուցակին, որը ներկայացնելու է Մայր Աթոռը: Իսկ Էջմիածնի միաբաններն էլ արդեն սկսել են լոբբինգ անել, որպեսզի օրինագիծը օրենքի ուժ ստանա: Իհարկե, Մայր Աթոռի միաբանները դժգոհ են, որ խորհրդարանը նման դիրքորոշում ունեցավ, սակայն այնտեղ հույսեր են փայփայում, որ անպայմանորեն պատգամավորները կյանքի ուղեգիր կտան օրինագծին` այսպիսով եկեղեցին դարձնելով մեր երկրի ոչ պաշտոնական ամենամեծ օլիգարխներից մեկը...