ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍ` ՁԱՅՆԵՐԻ ԴԻՄԱՑ


«Օրինաց երկիր» կուսակցությունը յուրովի է սկսել նախընտրական արշավը: Եթե նախորդ ընտրությունների ժամանակ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած քաղաքական ուժը խոստանում էր օրենքների երկիր և երջանիկ ապագա, ապա հիմա արդեն «նյութականացվել» են խոստումները, այստեղ հասկացել են, որ կարգախոսները չեն կարող հրապուրել մարդկանց, ուստի որոշել են բջջային հեռախոսներ բաժանել: Այսպես, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում, ըստ մեր ունեցած տեղեկությունների, ՕԵԿ-ականներն արդեն բջջային հեռախոսներ են բաժանում` իրենց քարտերով: Ասում են, որ հունվար ամսից կուսակցությունը սկսելու է բաժանել նաև գինի, կոնյակ, ինչպես նաև կարտոֆիլ, սոխ, «Հայլեռ» գործարանի արտադրած գարեջուր...