«ՍՏԻՊՎԱԾ» ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ


Միավորված Աշխատանքային Կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը վաղուց է տեղյակ եղել, որ իրեն պատկանող ընկերություններից մեկի տնօրինմանը հանձնված գովազդային վահանակներն ապամոնտաժվելու են: Ասում են, թե նա համբերատար կերպով սպասել է, որպեսզի Երևանի որոշ փողոցներ մաքրվեն այդ վահանակներից, որպեսզի տեղի ունեցածն ավելի մռայլ գույներով ներկայացվի: Հետաքրքիր է, որ ոչ պակաս թվով վահանակներ ունեցող Նուշիկյան ընկերությունը, հարգելով քաղաքապե տարանի հետ ունեցած պայմանավորվածությունը, լռում է: Մինչդեռ Գ. Արսենյանը հավանական է, որ տեղի ունեցածին նույնիսկ քաղաքական ուղղվածություն հաղորդի: Գովազդավահանակների ապամոնտաժումը լավագույն քաղաքական գովազդ կարող է դառնալ: