ՈՉ ԼՍԵԼ ԵՆ, ՈՉ ՏԵՍԵԼ


Այս օրերին խորհրդարանում քննարկվող հարկային բարեփոխումների փաթեթը որոշ պատգամավորներ յուրօրինակ բոյկոտի են ենթարկում: Նրանք ձև են անում, թե իբր հաջորդ տարվանից ներմուծվելիք հարկային նորարարություններն իրենց բացարձակապես չեն հետաքրքրում, մինչդեռ քվեարկությանն անհամբերությամբ են սպասում` իրենց վերաբերմունքն արտահայտելու ու հաջորդ տարվա անելիքները պատկերացնելու առումով: Որոշ երեսփոխանների այսչափ տարօրինակ պահվածքը բացատրվում է հետևյալ կերպ. փաթեթի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելն անուղղակիորեն կհաստատի, որ իրենք գործարարությամբ են զբաղվում և մտահոգված են սեփական բիզնեսների հեռանկարներով: