ԾԻԿՐԱԿՈՒՄՆԵՐ


Իմացավ բուժումը փողով է` «առողջացավ»:

Մի ասա` ապրես, փող տուր, որ ապրեմ:

Նրան դատարկապորտ էին ասում, բայց գլուխն էր դատարկ:

Եթե այդքան ինքնասիրահարված ես, մի քիչ էլ ինքնասեր եղիր:

Ձգտում, պաշտում են աթոռը, հետո հետույքով նստում վրան…

*   Թե ես ո՞ւմ քաշեցի… Մեր գեների մեջ սոված մարդ չի եղել:

Առաջ քաշեցին` դարձրին երկու գյուղի նախրապան:

*   Հենց իր փչոցներից գլուխը սառեց:

*   Երբ ինքը հացադուլի նստեց, խանութներում հացն ավելացավ:

Դարը, որն այսքան մեծ է, էլի գլորվում է:

Կաշառքը մութ տեղը լույս է տալիս: Կեցցե, լույսերի մեջ ողողված Հայաստան: 

Հրանտ ՀՈՐԻԶՈՆ