Ընտանեկան կյանքն ավարտվեց` չսկսված 


Առերևույթ գուցեև անհավանական թվացող այս դեպքերի մասին է ասված` «փորձանքի կեսից հետ դառնալն էլ հերոսություն է»: Իսկ ճակատագրապաշտները սա կարդալով չեն սխալվի` վերստին համոզվելով, որ երբեք չես կարող ունենալ այն, ինչը տրված չէ ճակատագրով:

Հարսանիքից հետո Դուբայի բնակիչ նորափեսայի զայրույթը գագաթակետին է հասել, երբ տեղեկացել է, թե իրականում որքան է արժեցել հարսանեկան հանդիսութ յունը: Իսկ երբ իմացել է, թե որքան գումար է հարսնացուն պարտքով վերցրել արարողության համար, անմիջապես ամունալուծության հայց է ներկայացրել (հաղորդել է GulfNews-ը):

Հարսանիքից առաջ զույգը պայմանագիր էր կնքել, որով ամուսինը համաձայնել էր 40 հազար դոլարի չափ գումար հատկացնել` իրենց ամուսնական ծեսը նախապատրաստելու և անցկացնելու համար` ներառյալ հարսի զգեստը:

Հատկապես տղամարդկանց համար դժվար չէ պատկերացնել այդ ամուսնու զարմանքն ու զայրույթը, երբ պարզել է, որ իր նախատեսած ամբողջ 40 հազարը նորահարսը զոհաբերել է միայն իր շքեղ զգեստի համար և նույնքան գումար էլ պարտք է վերցրել` մնացյալ ծախսերը հոգալու (newsbΖng.net):

Կասեք` ժլա՞տ տղամարդ է: Իսկ կի՞նը...