Համակարգչի առջև մի´ սնվեք 


Ամերիկյան Քրիստոլի համալսարանի մասնագետները հորդորում են ոչինչ չուտել` համակարգչով աշխատելու ժամանակ: Բժիշկների համոզմամբ դա կարող է ծայրահեղորեն վտանգել օրգանիզմը` ընդհուպ մինչև քաղցկեղի զարգացում:

Էկրանի առջև ուտելու անուղղելի հետևանքներից մեկն, օրինակ, ճարպակալումն է: Նստակյացության վնասներից բացի, համակարգչով կլանված մարդը ինքնաբերաբար ծամում է սնունդը` իրեն հաշիվ չտալով, թե որքան կերավ:

- Մարսողության ընթացքին և ախորժակի կառավարմանը մասնակցում է հիշողությունը, ուշադրությունը և ինֆորմացիայի ընկալումը: Համակարգչի առջև նստած մարդու գլխուղեղի այդ կենտրոնների համար դա շեղող գործոն է,- պարզաբանել են մասնագետները:

Բացի այդ, համակարգչի ստեղնաշարից սննդի հետ օրգանիզմ են ներթափանցում հազարավոր մանրէներ, որոնց մի մասը կարող են ամենավտանգավոր վարակներ, բորբոքումներ և իմունային պաշտպանվածությունը խաթարող հարուցիչներ լինել: Փորձագետները հիշեցնում են, որ համակարգչային ստեղնաշարի վրա կարող են բույն դնել նույնիսկ կղանքային մանրէներ:

Այս ամենից զատ, հետազոտությունները փաստել են նաև, որ համակարգչի առջև ուտելը հանգեցնում է ծամելու և մարսողության խանգարումների: Վատ ծամված ուտելիքը աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, այդ թվում և` ուռուցքների պատճառ է դառնում: (ΗedikforuΗ.ru):