ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Նախանձելի ճկունություն Ըստ ընդդիմադիր քաղաքագետների` ՕԵԿ-ը նման է կատվի, ինչ բարձրությունից էլ ցած նետեն` փափուկ վայրէջք է կատարում ոտքերի վրա: ՀՅԴ նոր երգը Չարենցյան ոգով Նայադնե¯րի նման, նայադների նմա¯ն, Մեր տեսիլքը կապրի Վանա լճի վրա, Օտարահունչ հողմերն այս Կանցնեն ու կգնան: Յո երթաս` առանց գլխի Ըստ քաղաքական դիտորդների` Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությամբ` ՀԱԿ-ը նմանվել է անգլուխ ձիավորի: Խոզի գրիպից ավելի վտանգավոր է ռուսական «գրիպը» Զարմանալի զուգադիպությամբ, երբ որևէ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյա այցելում է Վրաստան, նույն օրը ԱՄՆ մեկ այլ պաշտոնյա հայտնվում է Հայաստանում: Սա չի՞ նշանակում արդյոք, որ Նահանգները ռուսական «գրիպից» փորձում է «փրկել» ոչ միայն Վրաստանը, այլև` Հայաստանը: Այստեղ են ասում` «երկուսը` մեկում»: Արտարժույթի փոխարժեքի տատանումների հետևանքները Իշխանությունները գտնում են, որ Հայաստանին պետք են ֆիզիկոսներ: Իսկ մեր երիտասարդները նախընտրում են տնտեսագետի մասնագիտությունը: Պարզ է, թե ինչու. եթե բանկիր-բիզնեսմեն չդառնան, գոնե «կգուշակեն» փոխարժեքի տատանումները, ըստ այդմ` ոչ թե կսնանկանան, այլ անաշխատ շահույթներ ձեռք կգցեն: Քոչարյանի ուրվականը` սարսափ-երազներում Ըստ Առողջապահության նախարարության տվյալների` գնալով մեծանում է թիվը քաղգործիչների և վերլուծաբանների, որոնք դիմում են հոգեթերապևտներին գանգատվե լով, որ հաճախակի երազում տեսնում են Ռ. Քոչարյանին և սարսափահար վեր թռչում: Ախտանիշներ` հոգու խորքում Երբ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ կոալիցիայի անդամ պատգամավորների մեծամասնությունը հոգու խորքում դեմ են հայ-թուրքական սահմանի բացմանը, իշխանությունները որոշեցին ռենգենի կամ սոնոգրաֆիայի միջոցով մանրակրկիտ ուսումնասիրել բոլոր պատգամավորների հոգու խորքերը և «ախտը» վերացնել հատուկ «բուժումով»: Դե արի, գլուխ հանիր այսքան շահերի բրոունյան շարժումից Քաղաքագիտական խոշոր կենտրոնները հրաժարվել են կանխատեսումներ անել մեր տարածաշրջանի վերաբերյալ` պատճառաբանելով, թե այնքան շահեր են այստեղ իրար խառնված, որ շունը տիրոջը չի ճանաչում: Սցենար` ուսուցողական նկատառումով Կինեմատոգրաֆիստների միությունից հայտնում են, որ ՀՅԴ ղեկավարները կպած գրում են նկարահանվելիք «Փիսիկների ժպիտը» ֆիլմի սցենարը: Ուղղորդում է իր ոճով և պարագաներով Ըստ շրջանառվող լուրերի` հակաթուրքական ազգայնական քաղաքական ուժերի թիկունքում կանգնած է Ռ. Քոչարյանը, մոսկաների և ուչաստկովիների ուղեկցությամբ` երկու մեծ կլիզմա ձեռքին: Բազում քառկապներ «մտքի թելի» վրա Հատուկ մասնագիտացված բուժհիմնարկից հայտնում են, որ հերթական անգամ կտրվել է մարքսիստ Դավիթ Հակոբյանի մտքի թելը: Հանգուցման աշխատանքները ավարտելուց հետո, նա ապշեցուցիչ հակասական «բացահայտումները» կշարունակի: Պատճառահետևանքային կապ Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց անժամկետ լռել, ՀԱԿ-ի անդամները տասնապատիկ շատախոս դարձան:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ