Պատժել կատաղած շների տերերին 


 

Իրենց աշխատակիցների ապահովության մասին մտահոգվող գերատեսչություններ էլ կան: Իհարկե` ո´չ մեզանում. մեր պաշտոնյաներն առայժմ միայն իրենց ապահովությունն են հոգում: Իսկ ահա Մեծ Բրիտանիայի փոստային ծառայությունը պահանջել է խստացնել օրենսդրությունն ընտանի կենդանիների տերերի նկատմամբ, որովհետև նրանց սիրելի չորքոտանիները կարող են վնասել փոստատարներին: Պահանջը հիմնավորվում է լուրջ փաստարկով. միջին հաշվով տարեկան 5 հազար փոստային ծառայող ենթարկվում է շների հարձակումներին (տեղեկացրել է The GuΖrdiΖn-ը):

Մասնավորապես` Թագավորական փոստային ծառայությունն է հեղինակն այս պահանջի, ըստ որի պետք է դատական պատասխանատվություն սահմանվի իրենց կենդանիներին չհետևող տերերին: Քննարկվում է նաև այլ տարբերակ. ժամանակավորապես դադարեցնել նամակների ու ծանրոցների հանձնումն այն տներին, որոնցում արձանագրվել են շների հարձակումները փոստատարների վրա: