Չաղության և երջանկության ընդհանրությունը 


 

Կանադական «ՄակՄաստերա» համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ FTO «գիրության գենը» հանդիսանում է նաև «երջանկության գեն» (տեղեկացրել է DΖily MΖil-ը):

Այդ գենը նպաստում է ճարպակալմանը: Բայց, ինչպես պարզվել է վերջերս կատարված հետազոտության ընթացքում, այն 8 %-ով նվազեցնում է ընկճախտի (դեպրեսիա) զարգացման հավանականությունը:

Գիրության և ընկճախտի փոխադարձ կապն ուսումնասիրելիս` վերլուծության է ենթարկվել 21 երկրների բնակիչներից վերցված ԴՆԹ-ների 17.200 նմուշ: Ըստ վիճակագրության` FTO գենը կրող մարդկանց մոտ շատ ավելի է քիչ են նկատվել դեպրեսիայի նախանշաններ: Ստացված արդյունքները ճշգրտվել են լրացուցիչ 3 հետազոտություններով:

Պրոֆեսոր Դևիդ Մեյրի կարծիքով` թե´ դեպրեսիան, թե´ ճարպակալումը պայմանավորված են ուղեղի ակտիվությամբ: