ՀՀ պաշտպանության նախարարը այցելել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն 


 

Երկօրյա աշխատանքային այցով Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն էր մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Բիսմալա Խան Մոհամադիի, Աֆղանստանի Միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ԱՅՍԱՖ) հրամանատարի տեղակալ, գեներալ_լեյտենանտ Նիք Քարթերի, ԱՅՍԱՖ-ի հյուսիսային հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Էրիխ Փֆեֆֆերի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԱՅՍԱՖ-ի կազմում Հայաստանի ներգրավվածությանը և հետագա ծրագրերին առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև ԱՅՍԱՖ-ի հյուսիսային հրամանատարության կազմում, գերմանական հրամանատարության ներքո 2010թ. փետրվարից գործող Կունդուզում և Մազարի Շարիֆում տեղակայված հայկական զորախմբերին: