Մանկական քմահաճույք 


 

Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու Իսրայելի մտադրությունն այսպես է որակել Ահմադինեժադը:

- Մենք դեմ ենք Իսրայելի գերիշխանությանը: Նրանք կամենում են գրոհել Իրանի դեմ, բայց դա նման է երեխայի ցանկության,- Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հայտարարել է Իրանի առաջնորդը:

Այս հայտարարությունը նա հնչեցրել է «զարգացող ութնյակի» գագաթնաժողովին մասնակցելուց հետո հրավիրած մամլո ասուլիսում: Նրա համոզմամբ` Իսրայելի իշխանութ յունները գիտեն, որ Իրանը մտադիր չէ որևէ մեկի վրա հարձակվել (գրել է «Գոլոս Ռոսիի»-ն):

- Նրանք ցանկանում են վնասել իրանական ժողովրդին: Նրանք սպասում են իրենց շանսին: Նրանք գիտեն, որ Իրանը ոչ մեկի վրա չի հարձակվի: Նրանք իրազեկված են, որ Իրանը գիտե` ինչպես պաշտպանել իրեն,- նշել է Ահմադինեժադը: