«Համաս»-ը հաշվել է վնասը 


 

Նոյեմբերի 14-21-ը տևած ռազմական գործողություններից Գազայի հատվածին հասցված ընդհանուր վնասը կազմում է 1,245 միլիարդ դոլար: Այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է «Համաս» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Թահեբ ան-Նունուն:

Նրա խոսքերով` իսրայելցիների հարվածներից ամբողջովին ավերվել է 200 տուն. ևս 8 հազարը վնասվել են (հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):

Կացարաններից բացի` լիովին ոչնչացվել են 42 ոչ բնակելի շինություններ, որոնց թվում են Գազայում «Համաս»-ի կառավարության շենքը, 3 մզկիթներ և բժշկական կենտրոնը:

Ան-Նունուն ներկայացրել է նաև մարդկային կորուստների ու տուժածների վիճակագրությունը: Իսրայելի օդային գրոհների զոհ է դարձել 166 մարդ, վիրավորվել է 1235-ը: