ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՏ ՉԵՆ ԱՊՐՈՒՄ 


 

Բարեբախտաբա´ր

Ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվում, որ թե այս կամ այն սփյուռքահայ գործարարը դժգոհ է Հայաստանում տիրող բիզնես-իրավիճակից, թե ոմանք հեռանում են երկրից` նեղացած իրենց հանդեպ եղած վերաբերմունքից:

Մինչդեռ պարզվում է, որ շատ սփյուռքահայ գործարարներ ոչ միայն Հայաստանում լավ են ապրում, այլև տիրապետում են բազմաթիվ անշարժ գույքի և հարստությունների, ընդգծված մենաշնորհի: Հյուսիսային պողոտան, որն այդպես էլ քաղաքային մշակույթի մաս չդարձավ, գրեթե ամբողջապես պատկանում է սփյուռքահայերին, ովքեր այստեղ տիրապետում են արդեն կառուցված բնակարանների մոտ 80 տոկոսին: Բնակարանատերեր են դարձել հիմնականում սիրիահայ և պարսկահայ գործարարները, որոնց մի մասը Հայաստանում մշտապես չի բնակվում, վարձով է տալիս բնակարանները` բավական բարձր օրավարձով: Այս բնակարանները կարճ ժամանակով` 10-15 օրով վարձակալում են մեր երկիր եկող հայազգի գործարարները, նրանց ընտանիքների անդամները: Նույնը կարելի է ասել Մաշտոցի պողոտայի, Ամիրյան փողոցի վրա գտնվող էլիտար բնակարաններից շատերի մասին: Վերջին շրջանում սփյուռքահայերը տներ են գնում նաև քաղաքամերձ տարածքներում: Սփյուռքահայերից շատերն ունեն ներկրող ընկերություններ, խանութներ, գեղեցկութ յան սրահներ և այլն: Մի շարք սփյուռքահայեր էլ միջնորդավորված կերպով զբաղվում են էլիտարների շինարարությամբ: Մասնավորաբար, հիմա նման շենք է կառուցվում Դավթաշենում: Սփյուռքահայ Սարո Հարթունյանին է պատկանում ռուսական մակարոնեղենի ներկրմամբ զբաղվող «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերությունը:

Ստացվում է, որ հաճախ հայաստանյան պայմաններից բողոքող մեր մի շարք հայրենակիցներ իսկապես լավ են ապրում այստեղ` երբեմն խուսափելով հարկերից, նպաստելով ստվերային շրջանառությանը: