Խայտաբղետ պատկերասրահ Փոքրաթիվ, բայց ոչ աննշան կամ փոքրոգի...


«Վալերիա Ֆլջյանի, Եվգենյա Պետրոսյանի և Աննա Առաքելյանի ներկայացրած աշխատանքներում խանդավառող ընդհանրություն եմ նկատում,¬ ՀՀ ազգային փոքրամասնությունների կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի VI ցուցահանդեսի հրեական տաղավարից ստացած անմիջական տպավորությունն է կիսում ինձ հետ ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը,¬ զգացմունքառատ անկեղծություն ու արվեստասեր ճաշակ£ Հոգևոր ջերմությու նը, որ հորդում է դրանցից, հաճախ մեծ վարպետների մոտ նույնիսկ չես տեսնում»£ Ինքս ավելի ներշնչվում եմ Աննա Առաքելյանի գունագեղ դեկորատիվ ցուցանմուշներով£ Եվ նրա հետ ինքնաբուխ, մտերմիկ զրույցի ընթացքում հավաստիանում Երևանի Գեղարվեստի ակադեմիայի արդյունաբերական գծանկարչության բաժնում բնատուր ունակությունները կոմպոզիցիայի դասախոս Ելիզավետա Գրիգորյանի մասնագիտական հմտությամբ ամրապնդած երիտասարդ նկարչուհու հետաքրքրությունների շրջանակի աստիճանական ընդլայնմամբ հարստացող հեքիաթաբաղձ ներաշխարհի կենսահաստատ մարդասիրության արտահայտություն-ստեղծագործությունների ազնիվ մղումների անկեղծությանը£ Խառը տեխնիկայով թղթի վրա բրոնզով, գուաշով ու ջրաներկով ստեղծված «Կայսրության բեկորները», «Աղջիկը սիրամարգի հետ», «Նատյուրմորտ. նռներ և կճուճ», «Բերքառատություն» և այլ խորհրդաշատ պատկերներում, հայկական մանրանկարչության ու ճապոնական գեղանկարչության ներգործությամբ մտահղացած ուրույն նկարներում Գեղեցիկի մարդացնող ու ապրեցնող ուժն է գերիշխողը£ Եզդիների տաղավարը առավելապես ճանաչողական նշանակություն ունի£ Ազգային հերոս Ազիզ Թամոյանի անունն ու գործը հավերժացնող և Ազգային սրբերի մասին մնարակրկիտ ծանուցող նկարազարդ տեղեկատվությունը, տարազի ու զարդերի, «Էզդիխանա» պաշտոնաթերթի նմուշները փաստում են նրանց անկաշկանդ բարեկեցությունը հայկական բարեկամասեր հողի վրա£ Բազմազան է հունական «Պոնտիո» կազմակերպության ձևավորած ցուցադրությունը` փայտե փորագրություն, գոբելեն ու ասեղնագործություն, կոլաժ ու արդուզարդ… Այդուհանդերձ ամենաուշագրավը Մարտին Մանուկյանի` թղթից պատրաստած արձաններն են` «Տանգո»¬ն, «Ազատություն»¬ը, «Պարուհին»… Նրբաճաշակ աշխատանքներ, որոնց արտասովոր գրավչությունը ուշադրության է արժանացնում զուգահեռ ցուցադրված ինքնատիպ զարդերը` այնքան հնարամտորեն իրագործված Տաթև Մնոյանի կողմից անհարմար թվացող տարբեր կազմավորիչների ներդաշնակ միատեղմամբ£ Պարզ շրջանակված մուգ պաստառի վրա, հիմնականում մետաղից ստացված մանր ֆիգուրներով Գուրգեն Գադաչիկի ստեղծած «Տիեզերք», «Թատրոն», «Խեղկատակի աշխարհ» թեմատիկ շարքերից ընտրված նմուշները լեհական «Polonia» կազմակերպության ցուցասրահի ամենատպավորիչ աշխատանքներն էին` ծնված Իոնեսկուի «Ռնգեղջյուր» (բեմադրիչ` Արթուր Սահակյան) ներկայացման տեսագրության տիտրերի որոնման արդյունքում սկզբնավորված նախասիրության զարգացմամբ, Վարուժան Հակոբյանի հետ մասին «Թատրոն» տեսակենտրոնը հիմնադրելու օրերին£ Դրանց գլխավոր միտումը շարժման տպավորության արթնացումն է£ Ռուսական համայնքի 4 կազմակերպությունների միասնական ցուցադրության մեջ իրենց կոլորիտային կերպավորում ներով առանձնանում էին Պուշկինյան միջազգային մրցանակի դափնեկիր Օլգա Մակարյանի տիկնիկները, Գեորգի Հարությունյանի «Արտացոլում», «Նռան գույնը», «Վերածնունդ», «Նարնջագույն ճառագայթ» և Ջուլիետա Մնացական յանի «Մադլենա թագուհին», «Փետրավոր կինը» կոլաժները, Շուշանիկ Հարությունյանի մատիտանկար նատյուրմորտ ները, փայտի շեղակի կտրվածքի վրա Նազելի Գրիգորյանի վրձնած Սևանա լճի բնապատկերը, Աննա Սանդիկովայի, Գալինա Ժուկովայի և Աննա Բուսիգինայի ձեռագործ աշխատանքները£ Միայն «ՀՏրրՌÿ» միությունը (նախագահ` «հսՈՉÿվր ՍՈÿ» միջնակարգ դպրոցի տնօրեն, Պուշկինյան միջազգային մրցանակի դափնեկիր Յուրի Յակովլենկո) 14 մասնաճյուղ ունի մեր հանրապետության տարածքում, որոնք սոցիալ-առողջապահական ու կրթամշակութային լայնամասշտաբ գործունեություն են ծավալում` հատուկ հոգատարություն դրսևորելով ինքնագործ արվեստի զարգացման նկատմամբ£ - Ես կարող եմ մեկ օրում 5 տարբեր նկարներ ավարտել,¬ ուրախությունից փայլող մանկական անմիջականությամբ ներկայացնում է վրացական «Իվերիա» միության տաղավարում ցուցադրված իր ջրաներկ գործերը 9-ամյա Սիրանուշ Բաբախանովան, ում հավասարաչափ հրապուրում են արվեստի բոլոր տեսակները£ Մինաս Ավետիսյանի և Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների մոտիվներով Էթերի Ցոմայայի կատարած «Գառնի», «Խնոցի», «Եզները», «Ս. Զորավար Աստվածածին», «Սվանետի», «Նատյուրմորտ» և «Ռտվելի» աշխատանքների անսովոր հմայքը մասամբ էլ պայմանավորված է անսովոր «հումքով». դրանք հավաքված են ծաղկաթերթերով£ Տպավորիչ էին նաև մասնագիտությամբ իրավաբան այս նրբաճաշակ կնոջ ուլունքագործ «Ֆուկսիան» և «Լիլիան»£ Ցուցահանդեսի լուսաողող անկյունից իրենց արտահայտչականությամբ այցելուներին հմայում էին Անի Ավագյանի «Շուշաններ» գոբելենն ու «Ս. Էջմիածին և Ս. Հռիփսիմե» վիտրաժները, Վովա Ռիզերի քաղաքային 2 բնանկարները£ Եզրափակիչ` բելառուսական շարքում անհնար էր չզմայլվել Զ. Գրեսի ծղոտաշեն աշխատանքներով և Էդ. Խանոյանի մանրանկար խաչերով, որոնցից ստեղծագործական 10 տարիների ընթացքում մոտ 4000 հատ ստեղծել է ազգային մանրանկարչության ակունքներից սնված արվեստագետը£ Երևանի պատմության թանգարանում ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված ազգամիջյան մշակութային երկխոսության առարկայացված ցուցադրությունը պարզորոշ հավաստիացումն էր Հայաստանում ապրող 11 ազգային փոքրամասնությունների պետականորեն խրախուսվող ազատ ստեղծագործության ռեալ հնարավորութ յան ու բարենպաստ հեռանկարի£ Ապրելով ու արարելով կողք¬կողքի` նրանք պահպանում են իրենց գենետիկ հոգևոր հարստությունը, փոխադարձաբար լրացնում ու ամբողջացնում մերօրյա Հայաստանի մշակութային համապատկերը հայկականով ներթափանցված գեղագիտության ամենատարբեր արտահայտություններով£ Ժողովրդական ինքնուս (պրոֆեսիոնալները քիչ էին) ստեղծագործողների այս հավաքականության ընդհանուր ցայտուն արժանիքը մեկն է` տարալեզու մարդկանց փոխըմբռնմանն ու բարեկամական համակեցությանը հասնել Գեղեցիկի ու Բարու լիցքերի ջերմացնող ոգեղենության ներգործության ուժգնացմամբ£ Անկախ ներկայացված աշխատանքների բնույթից ու կատարելության աստիճանից£ Վեց տարիների ընթացքում բազմապատկվելով` նորանում է տարբեր հասարակական կազմակերպություններում համախմբվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ-արվեստագետնե րի բանակը, ինքնապահպանման պարարտ հողի վրա ճանապարհ հարթում շնորհալիների բացահայտման, մանուկների գեղագիտական ունակությունների բազմակողմանի զարգացման համար£ Փոքրաթիվ ամենևին էլ չի նշանակում անկարող, փոքրոգի, աննշան£ Հայերս էլ փոքր թիվ ենք կազմում` մայր հայրենիքում ու աշխարհասփյուռ երկրներում տարանջատված և, ուրեմն, անեղծ պիտի պահենք մշակույթի ոգեղեն միավորող դերն ու նշանակությունը` ձգտելով բարձրարժեք կատարելության և համընդհանուր ճանաչման£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ