1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Ֆինանսների նորանշանակ նախարարն օրերս հայտարարեց, թե ընթացիկ տարվա գնաճը 5 կամ առավելագույնը 5,5 տոկոսից չի անցնելու£ Ըստ էության` սույն կանխատեսումը բավական համարձակ կարելի է համարել, քանի որ գնաճի կատաղի վերելքի ու նոր թանկացումների բոլոր նախապայմանների առկայության պարագայում տվյալ դեպքում չափազանց համեստ թիվ է մատնանշվում£ Ընդ որում, չարժե անտեսել, որ նոր¬նոր ավարտված 2010¬ի ընթացքում, նույն պաշտոնական տվյալներով, գները մեր հանրապետությունում գերազանցել են 9 տոկոսի սահմանագիծը£ Կարծել, թե պաշտոնական համարվող տվյալներն իրականությանը քիչ են առնչվում, այնքան էլ ճիշտ չի լինի£ Միգուցե այս միջինացված թիվը ստվերում է շարքային քաղաքացու այն պահանջմունքները, որոնց համար նա ավելի հաճախ է վճարում£ Այսուհանդերձ, գնաճի թիվը, այն էլ համապատասխան պաշտոնյայի կողմից աչքաչափով «կիսելը», նույն տրամաբանությամբ կարող է տարածվել այն ամենի վրա, ինչը մարդիկ առավել շատ են կարևորում£ Ավելի հավանական է, որ գները Հայաստանում հասել են մի մակարդակի, ինչն այլևս անգերազանցելի կարելի է համարել£ Մանավանդ, որ միջին աշխատավարձի 6,7 տոկոսանոց աճին զուգահեռ, նախորդ տարվա ընթացքում «թանկացումների հաշվին» մեր հայրենակիցներն ավելի շատ կորցրել են` աղքատացել£ Աշխատավարձի աճի և թանկացումների տոկոսների համադրումը հուշում է, որ երկրորդ ցուցանիշը գերազանցել է առաջինին, ու նման պարադոքսալ իրավիճակում և´ բնակչության եկամուտներն են աճել, և´ (ու ավելի շատ) ծառայությունների գները£ Ի դեպ, նման անոմալիա մեր հանրապետությունում վերջին անգամ 13 տարի առաջ էր արձանագրվել£