ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՈՒ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈ´Ւ Է


ԱՅՈ, մեր բանակն ամենակայացածն է տարածաշրջանում, և Հունվարի 28¬ն այն քիչ տոներից է, որը լիարժեքորեն ու առանց վերապահումների նշելու իրավունքը զինվորից մինչև գեներալ, շարքային քաղաքացուց մինչև երկրի գլխավոր գերագույն Հրամանատար` վաղուց են վաստակել£ Ազգային բանակը կենսունակ օրգանիզմ է, ու ինչպես աշխարհի ցանկացած այլ երկրի զինված ուժերում, հայկականում նույնպես ամեն ինչ ցանկալիի չափ անթերի չէ£ Հատկապես անցյալ տարի գրանցված անցանկալի միջադեպերը համակարգի պատասխանատուներին ակնհայտորեն լրջագույն եզրակացությունների են մղել£ Թերևս Հայոց բանակում տեղ է զբաղեցրել նաև ներքին թշնամին. միջին օղակներում հայտնված առանձին հրամանատարների գործունեությունը վերջնահաշվում համարժեք է արտաքին թշնամու պահվածքին£ Նրանց մեծ մասը մեկ տարի առաջ այս օրն իր անձնանպաստ ու անհանդուժելի գործունեության դափնիներին էր դեռևս նիրհում£ Հիմա արդեն նմանների ազատազրկումը նրանց կեցության միակ ու անփոխարինելի կարգավիճակն է դարձել£ Ուստիև այսպիսի մարդկանց հանդեպ ցուցաբերված անհանդուրժողականությունից անհրաժեշտ դասեր պետք է քաղեն բոլորը` չկասկածելով, որ ցանկացած սայթաքում իրենց նույնպես երբեմնի գործընկերների ճակատագրին է արժանացնելու£ Նմանների պատճառով նախորդ տարին Հայոց բանակի համար մասամբ փորձությունների տարի դարձավ£ Ինչ խոսք, ցանկացած փորձություն միշտ էլ հաղթահարել է ռազմի բոցերում ծնված ու թրծված մեր Զինուժը£ Հաղթահարել ու հաղթահարելու է` շնորհիվ հայրենասեր, իրենց գործի նվիրյալ բազմահմուտ բարձրագույն հրամկազմի և, իհարկե` ՀՀ պաշտպանության նախարարի ու նրա տեղակալների£ Ի վերջո, պատմությունն անգամ չի հիշում մի դեպք, երբ կենդանի ու կենսունակ որևէ բանակում իսպառ բացառվեն կորուստներն ու թերությունները£ Իսկ տվյալ դեպքում նշանակալին արդեն առարկայացող, կոնկրետ գործերի վերածվող նախաձեռնողականությունն է, շարքերը մոլախոտից զտելու պատրաստակամությունը, կտրուկ քայլեր ձեռնարկելու համարձակութ յունը և անուրանալի պատվախնդրությունը£ Իրողություններ, որոնք հույսի ու մեծագույն լավատեսության սկզբնաղբյուրն են£ Իսկ տոնական օրվա առթիվ հնչող շնորհավորանքներն ու մաղթանքները միմիայն այս ամենի համադրմամբ, յուրաքանչյուրիս բերած բարոյական աջակցությամբ կարող են կյանքի կոչվել£