Երջանկահավասար 10 գումարելիներ


Բոլորս երջանիկ լինել ենք ուզում` հաճախ նույնիսկ չպատկերացնելով անգամ, թե ո՞րն է մեր որոնած երջանկությունը: Ավելին, սովորաբար միշտ երանությամբ ենք հիշում անցյալը` մոռանալով, որ երբ այդ անցյալը ներկա էր` բնավ չենք զգացել այդ երանությունը: Այսինքն` գուցե հիմա՞ էլ երջանիկ ենք, բայց տարիներ անց` այս պահը կորցնելուց հետո՞ ենք հասկանալու դա... Կամ, մի՞շտ է, որ մեր որոնածը փնտրում ենք ճիշտ տեղում: Ի վերջո, գոյություն ունի՞, արդյոք, երջանկության ինչ-որ բանաձև: «Բիզնես-Ստիլ»-ն, օրինակ, առանձնացրել Է երջանկության` գիտականորեն հիմնավորված և վիճակագրությամբ հաստատված 10 բաղադրիչները: (Սկիզբը` նախորդ համարում) 6. Աշխատավայրը` տանդ կողքին Քիչ չեն դեպքերը, երբ մասնավոր ընկերությունները գործում են հենց հիմնադիրի տանը (կամ ընդհակառակը. Ընկերության տերը բնակվում է գրասենյակի մի հատվածում)£ Պատահական չէ նաև, երբ շատերը ձգտում են գործատեղի հարևանությամբ բնակարան գնել£ Գիտնականների կարծիքով` «երկուսը` մեկում» այս բանաձևը խելամտության հատիկ է£ Շվեդ տնտեսագետներ Բրունո Ֆրեյն ու Ալոիս Շտուտցերը ոչ թե երջանկության ազդակները, այլ դժբախտության պատճառներն են ուսումնասիրել£ Համաձայն նրանց եզրահանգումների` դեպի աշխատավայր, այնտեղից էլ տուն տանող երկար ճանապարհը պատկերացրածից ավելի մեծ ցնցումներ է պատճառում մարդկանց. դա ոչ միայն ամենօրյա հոգնություն է և կորցրած ժամանակի համար նյարդալարում£ Բացասական հույզերը կուտակվում են ամեն օր (նույնիսկ` ենթագիտակցորեն) և անգամ աշխատանքային առաջխաղացման կամ աշխատավարձի բարձրացման ուրախութ յունն անկարող է համահարթել դրա հետևանքները£ Գերմանիայում անցկացված հարցման արդյունքներով, գիտնականները պարզել են, որ մարդկանց հոգեկան լարումները կթեթևանան` եթե ճանապարհին ծախսվող յուրաքանչյուր 23 րոպեի դիմաց իրենց աշխատավարձը բարձրացվի 19 %¬ով£ 7. Ամուսնությունը Անձնագրում ԶԱԳՍ¬ի դրոշմակնիքն օգտակար է տղամարդկանց առողջության համար£ Ամուսնացած այրերն ավելի երկար ու բարեկեցիկ են ապրում£ Վիճակագրությունը փաստում է, որ ամուսնությունը վաղաժամ մահացությունը նվազեցնում է 9 %¬ով£ Իսկ հարցումները ցույց են տվել, որ ամուսնացյալ տղամարդիկ իրենց երջանիկ են զգում, քան ամուրիները, ամուսնալուծվածներն ու որբևայրիները կամ սիրուհի ունեցողները£ Ի դեպ, հարկ է նշել, որ երջանկության գագաթնակետն ամուսնության առաջին տարին է£ Այնուհետև տղամարդիկ աստիճանաբար վարժվում են դրան և իրենց ավելի կամ պակաս երջանիկ չեն զգում, քան մինչև հարսանիքը£ Ի˜նչ մոռացկոտն են. ընդամենը մի քանի տարի` ու ասես Մենդելսոնի քայլերգից իրենց հոգին չի թրթռացել£ 8. Երջանիկ զուգընկեր. Ընտանեկան հաջող կյանքի կարևոր նրբություններից է երջանիկ «2¬րդ կես» ունենալը£ Նշանավոր Connected գրքի հեղինակներ Նիկոլաս Կրիստակիսն ու Ջեյմս Ֆաուլերն իրենց հետազոտութ յուններով պարզել են, որ երջանկությունը փոխանցիկ է` վարակիչ. ձեզանից այն կարող է համակել և մերձավորներին£ Ավելի կոնկրետ` մարդն 8 %¬ով երջանկանում է` եթե երջանիկ է նրա «2¬րդ կեսը»£ Այստեղից էլ` եզրակացություն կամ խորհուրդ. կա´մ ի սկզբանե ձեր կյանքը կապեք երջանիկ մարդու հետ, կա´մ ձեր սիրելիին երջանկացրեք այնքան, որ հետո ինքներդ «վարակվելու» բաժին ունենաք£ 9. Անկողնային սերը Հավանական է (ոմանց համար գուցեև դեռ անհայտ), որ սեքսն ուղղակիորեն հավասարազոր է երջանկության զգացողությանը£ Դրանում համոզվել են բրիտանացի տնտեսագետներ Դևիդ Բլանչֆլաուերն ու Էնդրյու Օսվալդը` իրենց վիճակագրական ուսումնասիրությունների արդյունքում£ Ամերիկացիների շրջանում կատարած հարցումներով նրանք պարզել են, որ պարբերաբար (շաբաթական 4 և ավելի անգամ) անկողնային սիրով զբաղվողներն իրենց ավելի երջանիկ են զգում£ Հատկապես` տղամարդկանց պարագայում. նրանք ավելի հաճախ են երջանկության զգացողությունը կապում սեռական կյանքի հետ, քան կանայք£ Բացի այդ, անկողնային լավ սերն ու լավ կյանքը նույնացնում են հատկապես բարձրագույն կրթությամբ մարդիկ£ Ստացվում է` անկողինը երջանկացնո՞ւմ է մարդկանց£ Իսկ գուցե երջանիկ մարդի՞կ են ավելի հաճախ սեքսով զբաղվում£ 10. Ձեզ ու ձեր ունեցածը մի´ թերագնահատեք Ամենքն ուզում են հարուստ լինել. այդպես չէ՞£ Սակայն, հավատացեք, սոսկ շատ փող ունենալը չի երջանկացնում մարդկանց£ Վճռողն այն զգացողությունն է, որ դուք հարուստ եք ձեր ճանաչած բոլորից£ Մարդկային ականջը շոյող այս խոսքերը սին բառեր չեն, ու դա գիտականորեն ապացուցված փաստ է£ Տնտեսական գիտությունների պրոֆեսոր Ռոբերտ Ֆրենկը գտնում է, որ մեզանից ոչ ոքի համար մեկ չէ, թե որքան են վաստակում շրջապատի մարդիկ£ Նույնիսկ սեփական եկամուտների բազմապատկումն առանձնապես չի ոգևորում մարդ-արարածին, եթե ծանոթներն ավելի մեծ գումարներ են ստանում£ Իսկ դուք փորձեք ձեր հնարավորությունները գնահատել, ունեցվածքն առավել նպատակային դարձնել, եկամուտների նոր աղբյուրներ որոնել… Մի խոսքով, ինչպես ասույթն է հուշում` «Ավելի լավ է գյուղում առաջինը լինես, քան` քաղաքում վերջինը»£ Զգացե´ք ձեզ այդպիսին £ Միևնույն է, ուրիշների հաջողություններից վշտանալով` ձեզ համա´ր ճանապարհ չեք հարթի… *** Երջանկության այլ բանաձևեր էլ, երևի, կան կամ կձևակերպվեն£ Բայց հիշենք միշտ, որ երջանկությունն անհատական զգացողություն է£ Երջանիկ լինելու համար նախ ուժեղ է պետք լինել£ Գոնե այնքան ուժեղ, որ գիտակցես, թե ինչն է անհրաժեշտ, ինչպես և ուր փնտրես այն ու գտնելուց էլ գնահատես ունեցածդ£