ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ԹԵԼԱԴՐԱՆՔԸ


Թեև ՀՀԿ¬ն ու ԲՀԿ¬ն յուրաքանչյուրն իր հերթին ամեն առիթով հերքում են փոխադարձ հակասությունների և ուր որ է` պայթելիք բացեիբաց միջկուսակցական հակամարտության մասին լուրերը, այդուհանդերձ, նշված ուժերին հակամարտություն վերագրող պնդումները չեն դադարում£ ԱԼՄ¬ական կարճաժամկետ բումն, իհարկե, փոքր¬ինչ ստվերեց ներքաղաքական թիվ 1 հարցը դառնալ միտող այս թեման£ Սակայն այլևս չգործող հեռուստաընկերության շուրջ արդեն մարող ցասումը դարձյալ արդիականացնում է ՀՀԿ¬ԲՀԿ` այդպես էլ չկայացած հակամարտության հրահրումները£ Չի բացառվում, որ հաջորդ շաբաթ կայանալիք` «Բարգավաճ Հայաստանի» համագումարը սառը ջուր լցնի հակասությունների առարկայացումը երազողների գլխին£ Սակայն այդ ջուրը, դեռ տեղ չհասած, կարող է գոլորշիանալ, եթե այս առումով իր հիմնական անելիքներն ու խնդիրները (առնվազն մինչև առաջիկա խորհրդարանական ընտրություններն ընկած ժամանակահատվածում) տեղի ունենալիք համագումարը չհստակեցնի£ Այնպես որ, Գագիկ Ծառուկյանը հաստատելու կամ, ավելի հավանական է, վերջնականապես հերքելու է ամիսներ շարունակ թմբկահարված անիրական ու մինչև անգամ անհավանական հակասությունների թեման£ Ի վերջո, մի բան է կուսակցական առանձին գործիչների հարցազրույցներում ներկայացվող տեսակետները, բոլորովին այլ` համագումարում հնչելիք ԲՀԿ առաջնորդի հաստատուն-վերջնական հայտարարությունները… Իսկ մինչ այդ բավական հետաքրքիր է սկզբում ենթադրությունների, իսկ ավելի ուշ որոշակի պնդումների տեսքով ներկայացվող գնահատականների քննարկումը£ Եթե առանց կրակ ծուխ չի լինում, ուրեմն կարելի է կարծել, թե ՀՀԿ¬ին ու ԲՀԿ¬ին փոխադարձ թշնամանք ու անհաղթահարելի հակասություններ վերագրող խոսակցությունները հենց այնպես ծայր չեն առել£ Եվ իրոք, ներքաղաքական զարգացումների գրեթե բացակայության պայմաններում ստացվեց այնպես, որ ասպարեզում իրապես երևացող քաղուժերից միայն նշված երկուսը մնացին£ Շատերի դեպքում առարկայացավ միայնակ գործելու անհնարինության գիտակցումը£ Այս առումով պատահական չէ, որ հայտնի¬անհայտ քաղուժերից Առաջադիմական կուսակցությունն ու Սամվել Բաբայանի «Դաշինքն» արդեն իսկ ԲՀԿ¬ին միանալու հայտարարություններ են տարածել£ Սակայն այս դեպքում գերնպատակը նույնիսկ «Բարգավաճ Հայաստանն» էլ չէ£ Քաղաքական դաշտը գիտակցաբար, թե ճարահատյալ բյուրեղանում է, և կասկածից վեր է, որ, նախքան խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի հիմնական փուլը, հիմնական քաղուժերին նման միացումներ էլի կլինեն£ Դեռ ոչ շատ առաջ առաջատարների շարքում անվերապահորեն կարելի էր նաև Հայ Ազգային Կոնգրեսը հիշատակել£ Սակայն Լ. Տեր¬Պետրոսյանի գլխավորած քաղուժն ասպարեզից արագ սկսեց հեռանալ, և ժամանակի մեջ հիմա արդեն ավելի լավ է նկատվում ընդդիմադիր դաշտի կատարյալ ամլությունը£ Ընդ որում, դատարկությունն այստեղ այնպիսի գերիշխանություն է հաստատել, որ անգամ Տիգրան Կարապետիչից քիչ ջանքեր պահանջվեցին ուզած պահին և այն էլ` լիարժեք լինելուն շատ մոտ հավակնություններ դրսևորելու համար£ Այս և համանման տարերային իրավիճակների արդյունքում թեկուզև արհեստականորեն, բայց ՀՀԿ¬ն ու ԲՀԿ¬ն տարբեր ճամբարներում «տեղաբաշխվեցին»£ Միգուցե ոմանց համար դժվար էր նշված կուսակցություններին կոալիցիայում և մշտապես կողք¬կողքի պատկերացնելը, միգուցե իրական ու գործուն ընդդիմության պահանջն էր համապատասխան շրջանակներին նման եզրակացությունների մղում£ Այնուամենայնիվ, փաստ է` ձնագունդը հասցրեց այնքան գլորվել, որ այն կասեցնելուն միտված ելույթն այս պահին, իսկ ավելի ճիշտ` համագումարի ընձեռած պատեհ առիթի դեպքում, ոչ պակաս, քան կուսակցության առաջին դեմքին է միայն վերապահված£ Թե որքան հստակ ու առանց ենթատեքստերի կլինի Գագիկ Ծառուկյանի ելույթը, պարզ կդառնա մի քանի օրից£ Սակայն նախքան այդ էլ անվիճելի է, որ եթե համագումարում ՀՀԿ¬ԲՀԿ թանձրացած թեման պարզապես շրջանցվի (հույսով, թե լռությունը տվյալ դեպքում հակասությունները բացառելու նշան է), ապա համապատասխան շրջանակների հայտնի մոտեցումը դրանից հաստատ չի փոխվելու£ Այնպես որ, ԲՀԿ առաջնորդին տվյալ դեպքում ոչինչ չի մնում, քան ամեն ինչի մասին ամենաուղղակի կերպով խոսել` ամեն ինչ գնահատելով հնարավորինս պարզ ու թափանցիկ£