Մեր անունն է հայկական բանակ...


«Փոքր ազգերը պարտադրօրեն աւելի հայրենասեր պիտ լինեն, քան մեծերը, մենք` աւելի` քան բոլորը» £ Գ. ՆԺԴԵՀ Հայոց բանակը` մեր զորեղ բռունցքը, մեր Հայրենիքի խաղաղության երաշխավորը 19 տարեկան է£ Դյուրին չի եղել նրա կազմավորման և կայացման ուղին£ Արցախյան գոյապայքարի բովում թրծվելով` բազում դժվարությունների հաղթահարման գնով ձևավորված կառույցն այսօր ամենահզոր, կայացած, կազմակերպված և ամենամարտունակ բանակն է տարածաշրջանում£ Դա անժխտելի իրողություն է. և մեծ հաղթանակ` մեր ժողովրդի նվաճումը£ Մեր բանակի հզորությունը, մարտական ոգին առաջին հերթին պայմանավորված են յուրաքանչյուր զինվորի ուժով, հաստատակամությամբ որդեգրած արժեքներով, հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությամբ, ինչպես նաև կարգուկանոնով, խստությամբ, բարեխիղճ աշխատանքով£ Բանակի տոնի նախօրյակին Արարատի մարզի երկու զորամասերի զինծառայողներն իրենց բարեմաղթանքներն ու շնորհավորանքն են հղել Հայոց բանակին£ Զինծառայող Գոռ ԱԹՈՅԱՆ, 18 տ., ք. Երևան - Բանակի 19-ամյակի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր զինծառայողներին, սպայական կազմին£ Ցանկանում եմ անփորձանք ծառայություն£ Թող ուժեղ լինեն, ամուր լինեն թե´ կամքով, թե´ բազուկներով£ Մեր բանակն էլ թող ավելի հզորանա և ապահովի մեր խաղաղությունը£ Հպարտ եմ, որ ծառայում եմ Հայոց բանակում, քանի որ ունենք կազմակերպված բանակ£ Զինծառայող Գոռ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, 19 տ., ք. Արտաշատ - Հպարտ եմ, որ ծառայում եմ Հայոց բանակում£ Դրա շնորհիվ պահպանում եմ առաջին հերթին իմ ընտանիքը, հետո` հայրենիքս, որովհետև հայրենքը հենց ընտանիքից է սկսվում£ Մեր բանակին մաղթում եմ ավելի հզոր ու կայուն ընթացք և զարգացում£ Զինծառայող Ժիրայր ԳՐԻԳՈՐՅԱՆ, 21 տ., ք. Երևան - Բոլորին շնորհավորում եմ բանակի օրվա կապակցությամբ£ Հայոց բանակում ծառայելը մեծ պատիվ է£ Ես հպարտ եմ, որ այսօր ծառայում եմ ու պաշտպանում մեր երկրի սահմանները£ Զինծառայող, Վարդան ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, 19 տ., ք. Երևան - Հպարտ եմ, որ ծառայում եմ Հայոց բանակում, ծառայելով` համոզվում եմ, որ մեր բանակը շատ ամուր է պահպանում հայրենիքի սահմանները£ Շնորհավորում եմ բոլորիս տոնի կապակցութ յամբ£ Զինծառայող Վահե ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ, 19 տ., ք. Սիսիան - Ցանկանում եմ բանակի 19-ամյակի կապակցությամբ շնորհավորել բոլորին, իմ զինակից ընկերներին£ Մենք հպարտ ենք, որ պաշտպանում ենք մեր երկիրը, մեր ընտանիքների համար ենք ծառայում£ Զինծառայող, Սմբատ ԱՎԵՏԻՍՅԱՆ, 19 տ., ք. Մարալիկ - Շնորհավորում եմ բոլոր զինվորներին` մեր բանակի օրվա կապակցությամբ£ Ես մեծ հպարտությամբ եմ ծառայում, քանի որ ուժեղ բանակ ունենք£ Զինծառայող Արտյոմ ԹՈՐՈՍՅԱՆ, 19 տ., ք. Մարտունի - Հպարտ եմ, որ ծառայում եմ Հայոց բանակում, քանի որ այն ամենաուժեղն է տարածաշրջանում, հպարտ եմ, որ ծառայում եմ իմ հայրենիքին£ Մեր բանակին մաղթում եմ նոր ձեռքբերումներ£ Զինծառայող Հայկազ ԴԱՎԹՅԱՆ, 18 տ., ք. Վանաձոր - Կցանկանայի առաջին հերթին շնորհավորել մեր սահմանները պահպանող զինվորներին£ Նրանց ավելի ծանր և պատասխանատու աշխատանք է հանձնարարված£ Ցանկանում եմ, որ մեր բանակն ավելի հզորանա և ավելի մարտունակ լինի£ Տոնդ շնորհավո´ր, Հայոց բանակ£ Հպարտ ենք, որ հզոր ես ու ամուր£ Նոր ձեռքբերումներ, հաջողություններ ու հաղթանակներ կռի´ր£ Բազկիդ` ուժ, անվեհեր Հայ զինվոր. դու ես քո երկրի պաշտպանը£

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ