Հուզախռիվ գունապոռթկումներ


Հասարակական-քաղաքական կացութաձևերի կտրուկ շրջադարձերն անկանխատեսելի փոփոխությունների են ենթարկում մարդ արարածի ոչ միայն բնականոն դարձած առօրյան, այլև հոգեկերտվածքը£ Անհատական բարոյակամային հատկանիշների, կենսական հանգամանքների, մտավոր ներուժի աներևույթ միաձույլ ուղղորդմամբ ի հայտ եկող մետամորֆոզները երբեմն այնպիսի իրականություն են ձևավորում, որի օրինաչափ ծնունդը երբևէ անգամ ենթադրել չէր կարող նույնիսկ ինտելեկտուալ համակողմանի պատրաստվածությամբ աչքի ընկնող առանձնաշնորհյալը£ Ճիշտ այսպես պատահեց Բորիս ՄԱՏԻՆՅԱՆԻ հետ£ Գորբաչովյան «վերակառուցման» արդյունքում ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի երբեմնի գլխավոր տնտեսագետը, ով, այնուհետև որպես Երևանի տուրբյուրոյի խմբավար 10 տարուց ավելի շրջելով ԽՍՀՄ տեսարժան վայրերով, իրեն հզոր միջուկային տերության կենսակայուն քաղաքացի էր համարում, առաջիններից մեկը սեփական մաշկի վրա զգաց մոտալուտ փլուզման խորագնա լիցքերի բացած վերքերի անպատմելի ցավը£ Մեծ Հայրենականի ռազմադաշտում ծանոթացած, 4 տարի կողք-կողքի մարտնչած Աշոտ Մատինյանի և Նինա Պոլուշկինայի հետպատերազմյան ամուսնությունից ծնված լինելով` Բորիսը դեռ մանկուց էր կոփվել կյանքի դժվարությունների համընդհանուր պայքարում£ Բնագիտական բազմաստիճան կրթությամբ` ռադիոէլեկտրակապի տեխնիկում, Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ¬բավականաչափ զարգացրել էր վերլուծական միտքը` Խորհրդային Միության տնտեսական քայքայումը նկատելու, կանխազգալու համար£ Գերմանական փիլիսոփայության դասականների խորազնին ուսումնասիրությամբ` անվրեպ գուշակում էր անխելամիտ տնտեսավարման հետևանքները£ Մինչևիսկ փորձել է իր նկատառումների հրապարակմամբ կանխել ակնհայտ անհամամասնությունների արմատավորումը£ Ապարդյուն£ Պիտի կատարվեր անխուսափելին` մատնելով նրան աննախադեպ հոգեցնցման£ Պարապ հետաքրքրությունից ապրուստի միջոցի ու նոր կյանքի ճանաչողության համալսարանի պիտի վերափոխվեր գործազուրկ գոյատևման փոքրիշատե հնարավորություն ընձեռող փողոցային լայնատարած շուկայում հաստատվելը£ Փերեզակի կարգավիճակի բարդույթավորող դառնահամը ներքին հիվանդագին զգացողություն ների ճահճից սպրդելու պահանջի պիտի վերածվեր` կենտրոնացնելով միտքը ելքի որոնման վրա£ Մարդկությանը պատուհասած աղետների գերզգայական ընկալման վերջին կաթիլը` Դիանա արքայադստեր եղերական մահը, ներքին կուտակումներից թոթափվելու անսպասելի ուղին պիտի նախանշեր` Քեոփսի բուրգը մագլցելու խորհրդանշական երազի իրականացման առհավատչյա գտածոյով հուշելով հետագա անելիքը£ Տեսնես, ո՞ր հուսալքված նկարիչն էր վճռել փողոց շպրտել իր աշխատանքային բոլոր պարագաները` ներկեր, վրձիններ, կտավ… Բուրգի նման կիտված գրասեղանի դարակի վրա` դրանք հայտնություն եղան ինքնարտահայտման փնտրտուքով համակված Մատինյանի համար, նոր կյանքի կոչող ավետիս£ Եվ նկարելում անվարժ մենակյացը ձեռնարկեց համառ փորձերի` 50 տարեկանում կտրուկ փոխելով կյանքի ընթացքը£ Արթնացան, կարծես արվեստագետների միջավայրում անցած մանկության տպավորությունները£ Բնագիտության խորիմացությամբ մշակեց նկարելու սեփական տեխնիկան, ստացավ իրեն անհրաժեշտ գունահամադրումներ£ Ինչ¬որ մեկը, ասես, աննկատ առաջնորդում էր վրձնի շարժումները£ Գուցե անհամբերությունից` սկսեց 2 ձեռքով աշխատել£ Ի վերջո, հաջողությունը ժպտաց£ «Ձնաբքին գրկախառնված զույգը» տպավորիչ ստացվեց£ Իրար հաջորդեցին հուզախռիվ գունապոռթկումները, որոնց խուսափեց անուններ տալ` չբռնանալու համար մարդկանց երևակայության վրա£ Հավասարակշռության ձգտող ներքին էներգիայի հորձանուտը զարմանալիորեն արդյունավետ եղավ£ Գունազարդում էր ոչ միայն կտավը£ Նկարում էր ափսեների, սկուտեղների, ձայնասկավառակների, խոհանոցային տախտակների վրա£ Սկսեց տարվել շրջապատի առարկաները գեղեցկացնելով£ Փայտի ու բրոնզի կոմպոզիցիաներ էր ստեղծում, տիկնիկներ վերահանդերձավորում, կոլաժներ ձևավորում… Իր արտասովոր կենսամտածողությամբ հոգեհարազատ Բոսխին` շարունակում էր նկարել` խանդավառված Դալիի, Կաֆկայի ու Մասարիկովի դիպլոմանտ, նկարիչ Գագիկ Մանուկյանի ընծայած կտավներով£ Նվիրում էր իր գործերը ոչ հարուստներին ու գեղեցիկներին` հաճույք ստանալով նրանց ուրախություն պարգևելուց£ Ստորագրում էր Մատինյան-Պոլուշկին` իրեն համարելով հավասար ժառանգը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի պոլիգրաֆիստ հոր` Աշոտ Մատինյանի և մոր` Նինա Պոլուշկինայի£ Վերջինիս կամքով էլ մեկական ցուցահանդես է մտածում նվիրել Նադեժդա Բաբկինային, Լյուդմիլա Զիկինային և Նադեժդա Կադիշևային£ Իր անգերազանցելի կուռքը «Սևծովյան մանյակ», «Ղրիմի մարգարիտ» Սոֆիա Ռոտարուն է, ում համարում է նախկին ԽՍՀՄ տարածքում ամենատաղանդավոր արվեստագետը£ Պատահաբար չէ, որ Մատինյանի մասին նկարահանած իր մեկուկես ժամանոց վավերագրական ֆիլմը` յուրօրինակ փիլիսոփայական տրակտատ, Ռուբեն Անտոնյանը վերնագրել է «Սիրահար սամուրայը և Սոֆիա Ռոտարուն»£ Բացառիկ աշխատասիրությամբ ու նպատակասլացությամբ օժտված այս զարմանալի մարդն այսօր մոտ 4 հազար աշխատանք է հեղինակել, կազմակերպել 45 անհատական ցուցահանդես և ցուցադրվում է աշխարհի 25 երկրներում£ Շատ գործերից միայն լուսանկարներն է պահպանել, նաև` բազմաթիվ շնորհակալագրերն ու պատվոգրերը£ «Մարդը աշխարհ է գալիս մերկ, այդպես էլ պիտի հեռանա մի օր» սկզբունքով£ Անհաշիվ նվիրատվություններ է արել 2002¬ից մինչ օրս կրթամշակութային օջախներին, ծերանոցներին ու մանկատներին, ՀՀ և ՌԴ զինվորական միավորումներին, Արցախին (Բերդձոր) ու տարբեր թանգարաններին£ Արածի ամենանվիրական գնահատականը ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» մեդալն է, որում, ասես, խտացված լինեն ականավոր զորավարի հետ ունեցած անմոռանալի ծանոթության հուշերը£ 80¬ից ավելի տարալեզու լրագրեր են անդրադարձել անշեղորեն Քերոփսի բուրգով վեր մագլցող ինքնատիպ այս արվեստագետի համակողմանի մշակութային հետաքրքրութ յուններին, աշխարհընկալման խենթություններին. մասունքի պես թանկ է մնում առաջինը` «Ավանգարդ»¬ի էջերում (2002 թ., թիվ 19)£ Անհանգիստ բնավորությամբ ու չմարող եռանդով գործունեության դաշտն է շարունակ ընդարձակում£ Սոչիի քաղաքապետարանի հետ պայմանավորվածությամբ` 2 հազար աշխատանք է փաթեթավորած պատրաստ պահում գերծանրաբեռնված արվեստանոցի վերածված բնակարանում` մինչ տեղակայման հարցի գործնական լուծումը£ Ամենասիրելի կտավը` "Ըկխ "ԽցՐրՍ"`ատոմային սուզանավի խորտակման իր ապրումներով ծնված, մտադիր է նվիրել Վլադիմիր Պուտինին` ըստ իրեն, ժամանակի խոշորագույն քաղաքագետին£ Ակնածանքը բարոյակամային հզոր նկարագրով ցայտուն անհատների նկատմամբ պաշտամունքի է վերափոխվել նրանում, ինչն էլ կորով է ներարկում հետագա արարման£

Նվարդ ԱՎԱԳՅԱՆ