ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ. ստեղծագործող երաժիշտ «Երբևէ չեմ գնացել փառքի հետևից» ¬ Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Ամեն ինչն է դժվար. դեպի նպատակ տանող ճանապարհի խոչընդոտները պետք է հաղթահարես£ Հարկավոր է սեր և աշխատասիրություն, քանի որ ոչինչ հեշտությամբ չի տրվում£ Հեշտ է երևի միայն դրախտում, բայց այնտեղ հայտնվելու համար էլ ջանասիրություն է պետք£ Իհարկե, դյուրին չէ նաև կորուստների հետ հաշտվելը, մանավանդ` ծնողի կամ շատ մտերիմ ընկերոջ պարագայում£ Մորս մահը իմ կյանքի ամենադժբախտ, անտանելի դեպքն էր£ Ունենալով թե° հարազատների, թե° մտերիմների կորուստներ, այդպիսի ցավ երբեք չէի ապրել. շատ անսպասելի եղավ£ Փոքր¬ինչ մխիթարող է այն հավատը, որ կա հանդերձյալ աշխարհ, և կգա օրը, ու միգուցե կհանդիպենք այնտեղ£ Շատերը չեն հավատում այդ աշխարհի գոյությանը, ես ուզում եմ հավատալ անդրշիրիմյան իրականությանը£ Դեռ չծնված երեխան գիտե՞ արդյոք` ո՞ւր է գալու, ո՞վ է լինելու, ինչո՞վ է զբաղվելու. անշուշտ` ոչ, որովհետև նա տեղյակ չէ, չի տեսել£ Այդպես էլ այն աշխարհից ոչ ոք չի վերադարձել, որպեսզի մեզ պատմի£ Մեր հոգիներն էլ այնտեղի համար են դեռ սաղմնային վիճակում£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Ուրիշ ոչ մի. ես հայ եմ ծնունդով, գենետիկորեն, էությամբ, դաստիարակությամբ և ուժերիս ներածին չափով ամեն ինչ անում եմ, որպեսզի երեխաներս էլ այդպիսին մեծանան£ Բայց կան եվրոպական մի քանի ազգեր, որ գրավիչ են իրենց քաղաքակրթությամբ, ժողովրդավարությամբ. կուզենայի, որ մենք էլ այդպիսին դառնայինք£ Օրինակ` Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան. նրանք մեր երկրում չէին կարող ապրել, որովհետև կամ ավտովթարի կենթարկվեին, կամ էլ ինչ-որ մեկի խաբեության զոհը կդառնային£ Այնտեղ և մեզանում օրենքները տարբեր կերպ են գործում£ Բայց կարծում եմ` կյանքն ամեն դեպքում կարճ է և ծայրահեղ խստությունն էլ լավ չէ£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Կուզենայի շատ ավելի լավ նվագել. ստեղծագործողը միշտ ձգտում է կատարելության£ Երանի ժամանակը բավարարեր, որ ավելի կատարելագործվեի£ Ստեղծագործա կան միտքը ժամանակից թույլտվություն չի խնդրում. այն տրված է ի վերուստ, հույզերիդ կուտակումների պոռթկման պահը կանխորոշված չէ£ Դու պետք է պատրաստ լինես` այդ պոռթկումին կերպ ու ձև հաղորդելու, այն գեղեցիկ ստեղծագործություն դարձնելու£ Հակառակ դեպքում, եթե ընկղմված ես միայն սոցիալ-կենցաղային խնդիրների ճահճուտում, բնականաբար, մտքի այդ հրաշալի փայլատակումներն ակնթարթորեն էլ քեզ լքում են£ Ասեմ նաև` միշտ չեմ սիրել ուրիշի հաշվին անուն վաստակել, երբևէ չեմ գնացել փառքի հետևից, ինչպես նաև ծանոթի միջոցով մրցանակ ստանալու£ Ցավոք սրտի` այսպիսի երևույթներ կան մեր շրջապատում, բայց եթե Գ. Մահարու բառակապակ ցություններով ձևակերպեմ` «ինքնուրույնության սանդուղքի» վրա «փառքի մուրացկանությունը» գահավիժման է դատապարտում£ Եվ ոչ միայն տենչալի փառքն է գահավիժում, այլ ընդհանրապես մարդկային արժեքներդ են «կործանման անդունդն» ընկնում£ Եթե դու հոգևոր սնունդով չես ապրում, եթե դու չես նկատում, որ քեզ տեսնում են, եթե չես գիտակցում, որ դու չգիտես… հաջողության մասին երազել անգամ չարժե£ Եկեք ապրենք սիրով, եկեք բարիանանք£ Աստված շնորհքը տվել է բոլորին, ուղղակի կախված է նրանից, թե ով ինչպես կկարողանա իրեն դրսևորել£ Զիմզիմովի «մեկին դեսը պիտի բոթես, մյուսին` դենը» խոսքերի հետևորդները դժբախտաբար այսօր էլ մեզանում քիչ չեն£ Բաժակաճառերի ժամանակ չենք մոռանում ասել. «Դե ինչ որ անում ենք` մեր երեխեքի համար է»£ Բայց ի՞նչ ենք անում. գողությունը, պոռնկությունը (նկատի չունեմ միայն մարմնական°), մարդասպանությունը, անգրագիտությունը, բնությունն ավիրելը շատերի համար առօրեական կենսակերպ են դարձել£ Դե, երեխաներն էլ տեսածով են դաստիարակվում£ Գրպանները գումարներ լցնելը դեռ ոչինչ չի նշանակում. պետք է ինքդ ուղղվես առաջինը£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Հետաքրքիր է. երկար ժամանակ չէի մտածել այդ մասին£ Ինձ համար առեղծվածը էապես ինչ¬որ չափ համարժեք է անակնկալներին. չէիր սպասում, այսինքն` չգիտեիր` ինչ է լինելու, սակայն ինչ¬որ անակնկալ հանկարծ փոխում է ծրագրերդ£ Օրինակ. միջազգային ավտոռալլիի մրցաշարում սիրողական կարգում գրավեցի առաջին տեղը£ Կամ` կարողացանք բարձրանալ Արարատ լեռը£ Հետո մի քանի անգամ հայտնվեցի արցախյան պատերազմի դաշտում£ Կյանքում հանգամանքների դասավորման ընթացքն ու դրանից առաջացող իրավիճակներն էլ հաճախ անմեկնելի առեղծվածներ են ինձ համար£ Չէ՞ որ մենք աշխարհ ենք գալիս, ներկա ստանում` կյանքի մեր պատառիկը ապրում ու գնում ենք այն կյանք, և այդ ընթացքում եղած անակնկալները հենց Աստծո փորձություններն են£ Դու չգիտես ու չես էլ կարող իմանալ, թե երկնային Տերը քեզ ինչպես կփորձի. դեռ Սոկրատեսն է ասել. «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ, բայց ուրիշները` այդ էլ չգիտեն»£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը£ - Մեր դպրոցի ուսմասվարն ու ուսուցչուհիներից մեկը պետք է ամուսնանային, և իրենց հարսանիքին մորթվելիք հավերին պահում էին դպրոցի տանիքում£ Մեր դասարանի տղաներից մեկը բացահայտել էր այդ «մթերապահեստային գաղտնիքը»£ Առաջարկեց, որ պետք է դրանք մենք մորթենք¬ուտենք (ափսոս չէ՞ այդ «գանձը» էդպես մնա)£ Եվ տղաներով բարձրացանք դպրոցի տանիք… պատկերացրեք, թե ծպեղնահարկում ինչ էր կատարվում. փոշեբմբուլախառը ամպ էր առաջացել մեր վազքաորսից£ Մի խոսքով, բռնեցինք, տարանք մեր դասընկերուհիներից մեկի տուն ու կերանք£ Եվ այդ օրը մեզ համար ավանդույթ ստեղծվեց. մինչև հիմա ամեն տարի այդ օրը դասարանցիներով հավաքվում ենք£ Արդեն 32 տարի է պարտաճանաչ կատարում ենք «հավի» արարողությունը£ Բնականաբար, մեր սեղանակիցների շրջանակն էլ գնալով ընդլայնվում է, քանի որ մեր դասարանի աշակերտներից ոմանք անգամ տատիկներ ու պապիկներ են դարձել£ - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ£ - Մինչև հիմա ինձանից անբաժան են մանկությանս խաղալիքները£ Ես ունեմ մեծ հավաքածու, շատ եմ սիրում դրանք, նաև նվերներ եմ ստանում£ Մանկության անաղարտությունը համապատասխան հոգեվիճակ է բերում, իսկ եթե ստեղծագործող ես` պետք է հոգիդ մաքուր լինի, ազնիվ լինես, որպեսզի երաժշտությունդ էլ անկեղծ լինի£ Տատիկս երգում էր եկեղեցում, իսկ պապիկս այդտեղի ծխական խորհրդի նախագահն էր£ Երբ մայրս` երգչուհի Վալյա Սամվելյանը և թառահար հայրս` Կառլեն Գևորգյանը հյուրախաղերի էին գնում, ես ամեն օր եկեղեցում էի լինում, ու այդ պահերը, առ Աստված աղոթքները միշտ անմոռանալի են£ Մեր տան միջավայրը միշտ հիշում եմ£ Մեր տանը տիրող մթնոլորտից եմ ստացել հայկական մշակութային ահռելի սնունդը, թեև ռադիոյով էլ եվրոպական ժամանակակից երաժշտություն էի լսում (Բիթլզ, Փինք Ֆլոյիդ, Դիփ Փարփըլ և այլն)£ Իմ երաժշտության մեջ կա ամեն ինչ և մեր ուրիշ կոմպոզիտորները, խայթող մեկնաբանություններ անելուց առաջ, թող ուշադիր լսեն մեղեդին ու իրենց չարության պատճառները որոնեն սեփական փոքրոգության ու նախանձկոտության կապանքներում£ Իրենցից այն կողմ չեն կամենում ոչ մեկին տեսնել£ Մինչդեռ այլոց գնահատելու կարողությունը նույնպես վեհացնում է հոգիդ£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ