Նախագահ Սերժ Սարգսյանը Հայկական բանակի օրվա կապակցությամբ պարգեւատրել է մի խումբ զինծառայողների


Բանակի օրվա կապակցությամբ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշանով ու մեդալներով: