«Մրոտեց ԱՄՆ-ի վարչակարգի դեմքը»


Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդի ուղերձը Գազայի կեղեքված ժողովրդի սոսկալի ցեղասպանության ողբերգության վերաբերյալ Սիոնիստական վարչակարգի սոսկալի հանցագործությունը Գազայի հատվածում եւ հարյուրավոր հալածյալ տղամարդկանց, կանանց ու երեխաների բնաջնջումը եւս մեկ անգամ բացահայտեց սիոնիստական արնախում գայլերի վերջին տարիների կեղծավոր դեմքը եւ անտեղյակներին ու անտարբերներին հիշեցրեց այս պատերազմող անհավատների ներկայության մասին իսլամական երկրների սրտում£ Այս սոսկալի աղետը յուրաքանչյուր մահմեդականի եւ խղճով ու ազնիվ մարդու համար` աշխարհի ամեն մի կետում, ծանր ու ցնցող է, սակայն որոշ արաբական պետությունների եւ մուսուլմանության հավակնորդ երկրների լռությունը ավելի մեծ աղետ է£ Կա արդո՞ք առավել մեծ արհավիրք, քան այն , որ իսլամական երկրները պետք է պատերազմող ու անհավատ ու զավթիչ վարչակարգի դիմաց պաշտպանեին Գազայի հալածյալ ժողովրդին, այնպիսի կեցվածք ընդունեին, որով սիոնիստական հանցագործ պաշտոնյաները համառորեն նրանց ներկայացնեն այս խոշոր ողբերգական գործողության հետ համաձայնեցված եւ համամիտ£ Այդ երկրների ղեկավարները ի՞նչ պատասխան են տալու Մուհամմեդ մարգարեին£ Ի՞նչ պատասխան են տալու իրենց ժողովուրդներին, որոնք վստահաբար սգում են այս ողբերգության համար£ Վստահաբար այսօր Եգիպտոսի, Հորդանանի եւ այլ իսլամական պետությունների ժողովուրդների սիրտը արյունով է լցված այդ կոտորածի եւ դրան հաջորդող սննդի ու դեղորայքի երկարատեւ շրջափակման հետ կապված£ Բուշի հանցագործ կառավարությունն իր նենգ իշխանության վերջին օրերին, համագործակցելով այս մեծ հանցագործության հարցում, ավելի մրոտեց ԱՄՆ-ի վարչակարգի դեմքը եւ իր հանցագործությունների դոսիեն, որպես` մարտական հանցագործ, առավել ծավալուն դարձրեց£ Եվրոպական պետությունները իրենց անտարբերությամբ միգուցե եւ այս մեծ ողբերգությունում իրենց գործակցությամբ, մեկ անգամ եւս ապացուցեցին մարդու իրավունքների ջատագովության հավակնությունների կեղծ լինելը եւ ցույց տվեցին իրենց մասնակցությունը` իսլամին ու մուսուլմաններին ընդդիմանալու ճակատում£ Ահա իմ հարցն ուղղված արաբական աշխարհի հոգեւորականներին ու առաջնորդներին եւ Եգիպտոսի Ալազհարի ղեկավարներին. արդյո՞ք պահը չէ, որ իսլամի ու մուսուլմանների համար վտանգի զգացողություն ունենաք£ Արդյո՞ք պահը չէ, որ կատարեք չարիքից խուսափելու պատվիրանը եւ բռնակալների մոտ ճշմարտության մասին բարձրաձայնեք£ Արդյո՞ք առավել բացահայտ բնագավառ է հարկավոր, որպեսզի հոգեւոր պարտականության զգացողություն ունենաք, քան մուսուլմաններին ճնշելու նպատակով հավատացյալների հակառակորդների հետ պատերազմող անհավատների մասնակցությունն այն ամենում, ինչը նկատվում է Գազայում ու Պաղեստինում£ Իմ հարցը իսլամական աշխարհի, հատկապես, արաբական աշխարհի լրատվամիջոցներին եւ մտավորականությանը այն է, որ մինչեւ ե՞րբ եք դուք անտարբեր մնալու տեղեկատվական եւ մտավորականության ձեր պատասխանատվության նկատմամբ£ Հնարավոր է արդյո՞ք սրանից ավելին հեղինակազրկվեն արեւմուտքի մարդու իրավունքների վարկաբեկված կազմակեր պություններն ու ՄԱԿ-ի, այսպես կոչված, Անվտանգության խորհուրդը£ Պաղեստինցի մուջահեդներն ու մահմեդական աշխարհի բոլոր հավատացյալները պարտավորված են հնարավոր ամեն կերպ պաշտպանել Գազայի անպաշտպան կականց, երեխաներին ու բնակչությանը եւ նա, ով զոհվելու է այս լեգիտիմ ու սրբազան պաշտպանության ընթացքում, հանդիսանալու է նահատակ եւ լիահույս կլինի, որպեսզի Մուհամմադ մարգարեի առջեւ դասվի «Բադր» եւ «Օհոդ» պատերազմներում զոհված նահատակների շարքին£ Իսլամական կոնՖերանս կազմակերպությունը այս լարված իրավիճակում պետք է կատարի իր պատմական պարտականությունը եւ սիոնիստական վարչակարգի դեմ կազմի վերապահումներից ու չեզոքությունից զերծ միասնականության ճակատ£ Սիոնիստական ռեժիմը պետք է պատժվի մահմեդական պետությունների միջոցով£ Այդ բռնակալ վարչակարգի ղեկավարները պետք է այս ոճրագործության, ինչպես նաեւ երկարաժամկետ շրջափակման համար դատապարտվեն եւ պատժվեն£ Մահմեդական ազգերը կարող են իրենց հաստատակամությամբ իրագործել այս պահանջները, եւ այս գործում քաղաքական գործիչների, գիտնականների եւ մտավորականների պարտականությունը ավելի մեծ է£ Գազայի հատվածում տեղի ունեցած ողբերգության առթիվ երկուշաբթի օրը հայտարարում եմ համընդհանուր սուգ եւ երկրի պաշտոնյաներին կոչ անում կատարել իրենց պարտականությունները այս ցավալի իրադարձությունների կապակցությամբ£ Սեյեդ Ալի Խամենեի