«Մեծ երկյակ» կամ` «Սեպը` սեպո՞վ»


Ամերիկյան հայտնի քաղաքագետ Զբիբնև Բժեզինսկին, ով Նախագահի ընտրարշավի ընթացքում Բարաք Օբամայի խորհրդականն էր` արտաքին քաղաքականության հարցերով, հանդես է եկել «Մեծ երկյակի» առաջարկով£ ԱՄՆ¬ՉԺՀ այս նոր ձևաչափը երկկողմ հարաբերություններից զատ, բնականաբար, ենթադրում է նաև աշխարհաքաղա քական խնդիրների քննարկում£ Եվ Բժեզինսկին գտնում է, որ Չինաստանի ու Նահանգների առաջնորդները պետք է ոչ պաշտոնական հանդիպում ունենան£ Ամերիկյան նոր վարչակարգը ծայրաստիճան բարդ ժառանգություն է ստացել, և բոլորովին նոր քաղաքականություն պետք է որդեգրի` նոր իրողություններից ելնելով£ Պաշտոնական Վաշինգտոնը չի կարող շրջանցել լրջագույն այն հարցը, թե ո՞ւմ ընտրել դաշնակից£ Առաջին հայացքից այդ հարցի պատասխանը հստակ է թվում` նախևառաջ` Եվրախորհրդին£ Սակայն ԱՄՆ¬ում, կարծես, հասկանում են, որ այս պահին ԵԽ¬ն ամենահարմար ընտրյալը լինել չի կարող£ Թեկուզ այն պատճառով, որ ռազմաքաղաքական առումով այն գրեթե ոչինչ չի կարող ավելացնել Վաշինգտոնի ունեցած հնարավորություններին. Եվրոպայի ռազմական կարողություններն անշեղորեն անկում են ապրում£ Բացի այդ` ԵԽ¬ն ձգտում է նույնիսկ սահմանափակ հնարավորություններ օգտագործել` առանց Վաշինգտոնի հետ համաձայնեցնելու£ Մի խոսքով` Ամերիկայի համար Եվրոպայի օգտակարությունը շոշափելի չէ£ Նույնը կարելի է ասել Ճապոնիայի պարագայում, որն արդեն 60 տարի գտնվում է ԱՄՆ¬ի ազդեցության ոլորտում և բացառիկ ինչ¬որ կարողություններ չունի, որոնցից զերծ լիներ Ամերիկան£ Հնդկաստանն առայժմ չի կարող հավակնել գերտերության կարգավիճակին, քանի որ այն մնում է սոսկ տարածաշրջանային խաղերի մասնակից. (թեկուզև` շատ հզոր)£ Ռուսաստանի «թեկնածությունը» նույնպես անտրամաբանական է. այն հզոր է հետխորհրդային շրջանակներում£ Ավելին, երկխոսության ռուսական ոճը մնում է կոպիտ ճնշման մեթոդը (գազազրկելով կամ զինուժի սպառնալիքով), և ԱՊՀ շատ երկրներ ձգտում են հեռանալ ՌԴ¬ից£ Դե, ԱՊՀ ասվածն էլ վաղուց արդեն ավելի շատ պատրանք է, քան գործուն դաշինք£ Մոսկվային որևէ առավելություն չեն տալիս նույնիսկ «սիրախաղերը» ԱՄՆ¬ի հակառակորդ Իրանի, Վենեսուելայի, «ՀԱՄԱՍ» շարժման ու այլոց հետ£ Մինչդեռ տնտեսական ընդգծված փոխկախվածության պատճառով նվազում է ԱՄՆ¬ՉԺՀ հակամարտության հավանականությունը£ Ընդհակառակը` մեծացնելով նրանց համագործակցության հնարավորությունը` ընդհուպ մինչև աշխարհը միմյանց միջև բաժանելը£ Ավելին, արտաքին ընդարձակումը Չինաստանի համար կենսական անհրաժեշ տություն է դարձել£ Եվ Վաշինգտոնի համար դժվար չէ կողմնորոշվել` որ եթե այդ ընթացքը հնարավոր չէ կանխել, ուրեմն հարկավոր է գլխավորել այն£ Այսպիսով, եթե Վաշինգտոնն ու Պեկինն իսկապես սկսեն իրար միջև բաժանել աշխարհը, ապա գերտերության հավակնություններից չհրաժարվող Ռուսաստանը (ավելի ստույգ` նրա ասիական հատվածը) կմնա Չինաստանի ազդեցության ոլորտում, և ՉԺՀ-ն այստեղ կսկսի հիմնավորվել հնարավոր բոլոր մեթոդներով, ինչը ձեռնտու է նաև ԱՄՆ¬ին£ Վերջին հաշվով այդ հսկա և գրեթե անբնակ տարածքները ահռելի քանակի բնական պաշարներով են հարուստ, որոնք անհրաժեշտ են Չինաստանին£ Ամերիկան, իհարկե, կշտապի նաև հասկացնել իր նոր դաշնակցին, որ ինքը չի առարկի, եթե ՉԺՀ¬ն բռնի միակցի և Հյուսիսային Կորեան. դրանով թիվ 1 գերտերությունը կազատվի կորեացիների միջուկային հավակնությունների գլխացավանքից£ Հավանաբար Պեկինի ազդեցության ոլորտում կհայտնվեն նաև Ասիայի հարավ-արևելյան մայրցամաքային տարածքները£ Այս ամենը լիուլի բավարար կլինեն Չինաստանի համար, իսկ Նահանգների համար` միանգամայն ընդունելի «զոհաբերություն»£