Գուրգեն ԼՈՌԵՑԻ
ՄԻԱՄԻՏ ՄՏՔԵՐ
Վիշապի տարում օձություն անել պե՞տք է որ...
Ինչքան շատ խոսեցին, այնքան լսողները քչացան:
Փոքր մարդիկ մեծ-մեծ են խոսում:
Եթե բոլորն են մեղավոր, ուրեմն ոչ մեկն էլ մեղավոր չէ:
Խոստումներից բացի, ուրիշ բան չեն կարողանում խոստանալ:
Սպասում է կյանքը լավանա, որ լավատես դառնա:
Շատ առաջ գնացինք ու հետ ընկանք:
Շրջվիր, որ ճշմարտությունն ասեն քո թիկունքից:
Բժիշկները ստիպված թանկ են վերցնում, որովհետև առողջությունը թանկ է:
Նրան էլ ճանաչում են իր ակնառու թերություններով:
Ուրիշի թերությունը նկատելը հեշտ է, որովհետև քոնը դու չես ուզում նկատել: