Ծիսական սպանություն


 

Հնդկաստանում հոգևոր սպասավորը հրեշավոր ու աղմկահարույց արարքի հեղինակ է դարձել: Նա գլխատել է 10-ամյա մի տղայի` «աստվածային ուժ» ստանալու համար: Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Նեհի Պանդին պատմել է, որ Պանջիպատրա գյուղի բնակիչ Պրավինն անհետացել էր դեռ պետրվարի 5-ից: Օրեր առաջ հայտնաբերվել է տղայի գլխատված մարմինը: Իսկ հոգևորական Դիլիլ Պատիան խոստովանել է, որ սպանել է տղային` երազում այցելած Աստծո խնդրանքով: Չնայած տեղի իշխանությունները հետևողական պայքար են մղում` արյունալի ավանդույթներն արմատախիլ անելու համար, սակայն Կենտրոնական Հնդկաստանի առանձին շրջաններում ծիսական սպանություն ները նախադեպ ունեն: