Ուսումնատենչ Ուսաման


 

Նախկին աշխարհի թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը նույնիսկ մահվանից հետո շարունակում է առեղծված մնալ: Իսկ նրա կյանքին վերաբերող թեկուզ ամենաչնչին փաստն այսօր էլ մեծ հետաքրքրություն է առաջացնում: Պարզվում է` «Ալ- Քաիդա»-ի նախկին առաջնորդը խիստ մտահոգված է եղել զավակների ճակատագրով: Սակայն հայրական հոգատարությունը կարծես թե տարածվել է միայն կրտսեր զավակների վրա: Ուսաման ավագ որդիներին կոչ էր անում մասնակցություն ունենալ ահաբակչական գործողություներին: Մինչդեռ ընտանիքի կրտսեր անդամներին հորդորում էր տեղափոխվել եվրոպական երկրներ կամ ԱՄՆ, բարձրագույն կրթություն ստանալ և ամենակարևորը` երբեք չհետևելով իր օրինակին` խաղաղ կենսակերպ վարել: Այս մասին բարձրաձայնել է հանգուցյալ ահաբեկչի 5- րդ կնոջ` Ամալի եղբայր Զաքարիա ալ Սադահը` քրոջ հետ հանդիպելուց հետո: Ըստ Ամալի հաղորդած տեղեկությունների` բեն Լադենը վերջին շրջանում անընդհատ իր մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնել, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը կարող է անդրադառնալ զավակների ճակատագրի վրա: Դեռ 2001-ին նա որդիներին պարտավորեցրել էր որևէ առնչություն չունենալ «Ալ- Քաիդա»-ի հետ և պարտադիր կրթություն ստանալ: Ինքը` Ուսաման, սովորել է Աբդուլազիզ թագավորի համալսարանում, եղբայրներն արևմտյան կրթություն են ստացել` Կալիֆորնիայում և Բոստոնում:

Բեն Լադենի զավակների թիվը դեռ ոչ ոքի հայտնի չէ, սակայն նրանք առնվազն 19-ն են: Դուստրերից մեկն ամուսնացած է «Թալիբան» շարժման առաջնորդի հետ: Իսկ որդիներից Օմար բեն Լադենը ժամանակին ընդդիմացել է հորը` պահանջելով հրաժարվել բռնություններից: