ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ՓՈՂԵՐԸ ՏԱՆՈՂԻՆ


 

Հերթական անգամ Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անպտուղ անցան դատալսումները մայրաքաղաքի Արամի 72-80 էլիտար շենքերի առթիվ հարուցված գործի շրջանակներում:

Ինչպես տեղյակ են շատերը` «Գապբնակշին» ՍՊԸ տնօրեն Գ. Պապոյանը փողերն առել է բնակարան գնողներից ու անհետացել անհայտ ուղղությամբ: Եվ ահա տևական ժամանակ բոլորը փնտրում են նրան` չկարողանալով կողմնորոշվել, թե որտեղ կարող է լինել բնակարանային մեքենայությունների «վարպետներից» մեկը: Այս գործին զուգահեռ` լսվում է նաև Բուզանդ 13-21 շենքերի վաճառքի գործընթացում «աչքի ընկած» Սիմոն Աղազարյանի գործը: Նա, փառք Աստծո, չի փախել: Բայց հազիվ թե դատարանին հաջողվի հանգուցալուծման հասնել ու բավարարել բնակիչներին, որովհետև «այլանդակ խաղերի» արմատները հասցրել են շատ խոր թաղել: Ուշագրավ է, որ այս բոլոր խարդախները գործել են տարբեր ՍՊԸ-ների հովանիների ներքո, բնակարանաշինությամբ զբաղվելու թույլտվություն ունեցել...