ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՓՐԿՈՒՄ Է ԱՐԵՎՄՏԱՀԱՅԱՍՏԱՆԸ


 

Մոսկվայում ապրող հայերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ԼԴԿ առաջնորդ և նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին մի քանի րոպեում «լուծել» է Արևմտյան Հայաստանի հարցը, «միացրել» հայկական զավթված հողերը Հայաստանին, «ճանաչել» տվել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու «անցել» Թուրքիա: Այստեղ էլ »ընդունել տվել» Ցեղասպանությունը դատապարտող որոշում... Ժիրինովսկու նախընտրական շոուն շատերի սրտերն է գերել, շատերին ոգևորել, ուրախացրել, որ ամենաէքսցենտրիկ քաղաքական գործիչներից մեկն արդեն մտահոգված է հայությանը հուզող խնդիրներով: Սակայն ինչո՞ւ է այս ամենը Վլադիմիր Վոլֆովիչը թողնում նախագահական ընտրություններից հետո սկիզբ առնող ժամանակաշրջանին: Չէ՞ որ որպես Պետդումայի փոխխոսնակ` նա շատ վաղուց կարող էր բարձրացնել այս հարցերը, մասնավորաբար քննարկման նյութ դարձնել Կարսի պայմանագիրը: