Պոռնիկների երթ


 

Համասեռամոլների շքերթները քիչ էին, հիմա էլ այսպես կոչված թեթևաբարո կանայք են իրենց «իրավունքներից» ծղրտում: Բնականաբար` փողոցներում: Ու այս անգամ` Թել-Ավիվի:

Անցած շաբաթավերջին ամենահին մասնագիտության «քրմուհիներն» իրենց մարմինների բարեմասնությունները ցուցադրել են համատեղ` ձեռքներին պաստառներ` «Մեզ մի´ ասեք, թե ինչպես հագնվենք. ասեք նրանց, որ չբռնաբարեն»: Այս ձևով իսրայելցի երիտասարդուհիները սատարել են կանադական ֆեմինիստուհիներին:

2011-ին աշխարհի բազմաթիվ երկրներում անցկացված «Պոռնիկների երթերն» արձագանքն էին Յորկսկի համալսարանում տեղի ունեցած մի բախման: Իրավաբանական ֆակուլտետի ուսանողների հետ սեմինարում խոսելով անվտանգության մասին, ոստիկանության սպա Տորոնտո Մայքլ-Սանգինետին հայտարարել էր.

- Ոչ մեկը ձեզ չի կպչի, եթե դուք պոռնիկների պես չհագնվեք:

Դա վիրավորել էր ուսանողներին, և սպան հետո նամակով ներողություն էր խնդրել:

Ինչպես տեղեկացրել է «Մաարիվ» թերթը, թելավիվյան երթի մասնակիցներն ավելի համեստ են հագնված եղել` քան ամերիկյան ու ավստրալիական իրենց «գործընկերուհիները»: Բացի այդ, նրանիցից շատերը քայլերթի էին եկել իրենց «բոյֆրենդների» ուղեկցությամբ:

Երիտասարդ այս կանանց հուզող խնդիրն արդիական է Իսրայելի համար, որտեղ հատկապես ամռանը կանայք շատ թեթև, «գրգռիչ» հագուստներ են կրում: Իսկ տղամարդկանց մեծ մասին դա անտարբեր չի թողնում:

Իսկապես` խելակորույս աշխարհ: Բոլորն ինչ-որ բան են պահանջում, բոլորն իրենց իրավունքներն են տարփողում` չզգալով անգամ, թե որքան անհեթեթ է այդ ամենը: Օրինակ, այս կանանց կիսամերկ շրջելու իրավունքն ու ազատությունն ո՞վ է բռնադատել: Պարզապես այս երթերը ևս միջոց են` իրենց վրա ուշադրություն հրավիրելու: