Ի՞նչ է «պատմում» սափրվելը


 

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ հաճախակի սափրվող տղամարդիկ ավելի երկար են ապրում:

Ամեն օր սափրվողները հազվադեպ են տառապում սրտանոթային հիվանդություններով ու հետևաբար` երկար են ապրում, քան դեմքի մազերն ուշ-ուշ մաքրողները: Երկարատև ուսումնասիրություններին մասնակցել են Ուելսում ապրող 45-59 տարեկան շուրջ 2,5 հազար տղամարդ: Նրանք փորձագետներին մանրամասնորեն ներկայացրել են իրենց կենսակերպը: Տվյալների հետազոտությունը փաստել է, որ ամեն օր սափրվողներն ավելի հաճախ են զբաղվում սեքսով, ավելի հազվադեպ են ծխում և քչերն են գանգատվում սրտից:

Գիտնականները բացատրել են, որ դեմքի մազերի աճի արագության վրա ազդում են տեստոստերոն և էստրոգեն հորմոնները, որոնք էլ հենց նպաստում են սրտանոթային հիվանդությունների զարգացմանը: