Հոգեվիճակների վրձնաբեմադրություն


Կենսական որոշ հանգամանքների բերումով Ռոբերտ Էլիբեկյանին կարելի է Էդուարդ Խարազյանի բախտակիցը համարել£ Ծննդավայր Թբիլիսիից տեղափոխվել է Երևան, մասնագիտացել գեղարվեստաթատերականում (ճիշտ է, ոչ քանդակի, այլ գեղանկարչության բաժնում), մասնակցել բազմաթիվ հանրապետական, միութենական ու միջազգային ցուցահանդեսների, ձևավորել մի շարք կինոնկարներ ու թատերական ներկայացումներ, միևնույն ժամանակ ՀՆՄ քարտուղար ընտրվել... Ի տարբերություն Խարազյանի, ով միայն 1 պարգևատրում է արձանագրել երկարամյա տարեգրության մեջ` Իրանի թատերական միջազգային փառատոնի (2004 թ.) ոսկե մեդալը, Էլիբեկյանը արժանացվել է պետական մրցանակի (1981 թ.), «Մովսես Խորենացի» շքանշանի (2001 թ.), Հայաստանի ժողովրդական նկարչի պատվավոր կոչման, ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակի (Աղասի Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» պիեսի բեմադրության և զգեստների ձևավորման համար - 2005 թ.)£ Նրա մուտքը արդի հայ կերպարվեստ 1966¬ին Երևանի Ճարտարապետի տանը բացված առաջին անհատական (Սեյրան Խաթլամաջյանի հետ միասին) ցուցահանդեսի բացմանը ազդարարել է Մարտիրոս Սարյանը£ Ծանոթ լինելով հայտնի թատերագործիչ Վաղարշակ Էլիբեկյանի որդու` Ռոբերտի բեմանկարչական տասնյակից ավելի աշխատանքներից շատերին` թիֆլիսահայի արտիստիկ խառնվածքով ակնառու «Երկու կերպար ինտերիերում», «Թռչունով պարմանուհի», «Դերասանուհի», «Կիսադեմ» կտավների ինքնատիպ արտահայտչականութ յամբ եմ առավել հրապուրվում£ Հյութեղ գույների խառնիճաղանջում այլ գործերի («Միստերիա», «Մարի», «Երաժշտական տեսիլք», «Միրաժ», «Իրան») խճողված ինչ¬ինչ պատկերներ եմ գտնում` դժվարանալով երբեմն կապակցել միմյանց ընդհանուրի համատեքստում£ Ինչպես, ասենք, «Պատուհանի մոտ», «Մարմնաձևեր տարածության մեջ», «Ճիչ` Ջուղա», «Ողբ» 1 և 2, «Կրկես», «Ռեքվիեմ...» նկարներում£ Այդուհանդերձ, ընդհանուր տպավորությամբ, Էլիբեկյանի թանձրացայտ, միտումնավոր խճողված գունապատկերներում տարբեր հոգեվիճակների վրձնաբեմադրությունն է որոշակիանում, երբ որսում ես շահեկան դիտանկյունը դրանց կերպավորման ընկալման£ ...Առանձնապես շենշող նորահայտնություններ չգտած այցելուների շուտով հեռանալուց հետո, սկսնակ արվեստագետների փոքրիկ խմբով կրկին շրջելով ժամանակակից արվեստի թանգարանի ցուցասրահներում` համոզվում ենք մի պարզ ու անհերքելի ճշմարտության մեջ£ Անսահմանափակ ազատությունը, որի իրավունքը նվաճելու համար հախուռն համառությամբ ընդվզում էին «60-ականները», կերպարվեստի անգերազանցելի բարձր նվաճումների ակնկալվող համաստեղությունը այդպես էլ չձևավոր եց£ Հատուկենտ գեղաշնորհ դրսևորումները (շատերը փոշիացրին իրենց բնատուր շնորհները հենց գաղափարական ապակողմնորոշմամբ) ժամանակի ընթացքում կատարելության մի նոր նշաձող այդպես էլ չապահովեցին£ Հետխորհրդային «դեմոկրատական» համակարգի, իբր, ընձեռած բացարձակ ազատությունը հզոր աղբյուր չդարձավ տաղանդավոր ստեղծագործական երկունքի, որի արգասաբերությամբ իրականում կարելի կլիներ կայուն լծակներ ստեղծել համընդհանուր հոգևոր-մշակութային, սոցիալ-տնտեսական հետընթացը կասեցնելու£ «Մասսայական արվեստի» անարգել ծաղկունքը դեռ երկար պարարտ հող կգտնի մեզանում£ Ապավինենք ժամանակի անվրեպ «գրաքննությանը». որքա¯ն կուռքեր են վայր իջել փառքի պատվանդաններից, որքա¯ն գլուխկոտրուկներ շուտով կորցրել գլուխգործոցի սին ու փքուն համարումը...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ