ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Երբ Ուկրաինայում և Ղրղզստանում «գունավորները» պարտվեցին Ծաղիկ ցանեց, յոնջա հնձեց Ամերիկան, Նարինջ բերեց, ծիծակ տարավ Ամերիկան, Սիրով եկավ, սրով ընկավ Ամերիկան£ Ինքն իրենից փախչել չի կարող Եթե Թուրքիան շարունակի ջարդել բոլոր «հայելիները», հետո «ջրհոր» է որոնելու, որ սեփական դեմքը տեսնի£ Նոր հարկատեսակի առիթով Հարուստները նախազգուշացրել են, որ եթե ՀՀ կառավարությունը որոշի շքեղության հարկ գանձել, բոլորը կփորձեն անշուք երևալ£ Արդյունքում կունենանք «գեշ» երկիր£ Վարչապետը հակադարձել է ժողովրդին ասույթով` «լավ է գեշ լինել, քան` ...»£ «Մարդակերությունը» բացառվում է Ինչպես տասը տարի շարունակ, այնպես էլ այսօր, երբ ընդդիմությունը հաջողության հասնելու հույսը կորցնում է, շրջանառության մեջ է դնում իշխանության վերնախավում «իրար միս ուտելու» անխուսափելիության վարկածը£ Ըստ որոշ լուրերի` պետական էլիտան այս անհեթեթ տրամաբանության ակունքը համարում է ոչխարների անհետացումը երկրից, տավարի մսի գների թանկացումը, խոզի ժանտախտի տարածումը£ Ըստ այդմ, կառավարությունից հայտնում են` «Մենք անասունների մսի բավարար պաշարներ ունենք, պարոնայք և հետո մեր «միսը» հեչ ուտելու չի. մենք էլ պապուաս չենք»£ Իբր թե «մոռանում» են` իրականում հավերժացնում են Զարմանալի ու զավեշտալի մի իրողություն է ի հայտ եկել մեր լրատվական դաշտում£ Յուրաքանչյուր օր, բավական շատ թերթերի` նույնիսկ անուղղելի ծույլ լրագրողները չեն ալարում գրել Ռ. Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին£ Իսկ այդ նյութերի գլխագրերը` «Մոռանալ Հերոստրատին», ապշեցնող պարադոքսի գլուխգործոց են «ստեղծում»£ Այդքան ասել-խոսել¬գրելուց հետո, էլ մոռանա՞լ կլինի£ Ալիևի «բանաձևը». մենք+մենք+ևս մեկ «մարդակեր» երկիր Ըստ ադրբեջանական աղբյուրների` Ալիևը խիստ դժգոհ լինելով Մինսկի խմբում համանախագահող երկրներից (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) առաջարկել է իր «ձևաչափը». ըստ որի միջնորդի դերը ստանձնելու են Թուրքիան, Հյուսիսային Կիպրոսը և Նոր Գվինեան` հանձին մարդակեր պապուասների£ Հատուցման մոտեցումը նախազգող թուրքերի տրտունջը Եգիպտական բուրգերն էլ թե փոշի դառնան Մեկ է, հայերից էլ պրծում չկա£ Աշխարհն` աշխարհով, ՀՅԴ¬ն իր ուրույն ոճով Իսլանդական հրաբուխը հեչ£ Իսկ ահա հայկական «հրաբուխը» Ստամբուլը դարձնելու է հավերժական գորշ ամպերի ծով£ Երբ մտածելակերպը «ողջ» չէ «Ողջամիտ ժամկետ». ժամկետ բառը` ոչինչ, իսկ ահա ողջամիտ հոմանիշը կարելի էր օգտագործել միայն ողջամիտ պետության, ողջամիտ ժողովրդի, ողջամիտ իշխանությունների հետ հարաբերվելիս£ Ահա մեր իշխանությունների միակ սխալը, որն ուղղվեց£ Պանիկովսկու շիրիմի մոտ Բենդերի ճառի նմանությամբ Բարոյական պետությո՞ւն է արդյոք Թուրքիան£ Ո°չ£ Այն նախկին հողագող է£ Իր ամբողջ պատմությունը «կերտեց» ուրիշ պետությունների հաշվին£ Եվ այդ պետությունները չներեցին նրան£ «Հայացքների» տվյալ հակասությանը Թուրքիան «չդիմացավ»... Վերջ£ Բայց սա վերջն է առաջին սերիայի... ՀՀ Նախագահի ուղերձի ենթատեքստը Մենք չենք կարող խոսել մի պետության հետ, ով իր խոսքի տերը չէ£ Ավելի պարզ ասած` խոսել դեռևս չի «սովորել»£ Ընդամենը գործել է... խիստ միակողմանի... մերկ յաթաղանով... ցեղասպանության «ոճով»£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ