Հա՞ որ...


ՀԴՄ կտրոնների դիմաց բոնուսների տրամադրման գործընթացը ձախողման եզրին է£ Մոտ մեկ ամիս առաջ Պետեկամուտների կոմիտեն պաշտոնապես հայտարարեց. գումարների բաշխման գործառույթը տրվել է երեք բանկերի և հարկայինի տարածքային կառույցների մոտ քաղաքացիների գիշերային հերթերին վերջ է տրվելու£ Դժվար էր պատկերացնելը, որ կուտակումները հիմա էլ բանկի գրասենյակների շրջակայք են տեղափոխվելու£ Իսկ թե ինչ սկզբունքով ավելի քան քսան հայաստանյան բանկերից նախապատվությունը հատկապես 3-ին («Արարատ», «Հայբիզնեսբանկ» և «Ագրո Կրեդիտ Ագիրկոլ») տրվեց, որևէ հիմնավորման կամ գոնե մեկնաբանության առայժմ չի արժանացել£ Խնդիրն այն է սակայն, որ նշված երեք բանկերը միասին ողջ հանրապետությունում առավելագույնը 60 մասնաճյուղ ունեն, բոլոր մարզերում ներկայացված չեն և ի վիճակի չեն սպասարկել հազարավոր քաղաքացիների£ Մանավանդ` առանց հերթերի£ Այնպես որ, դեռ հարց է, թե հարկայինի գրասենյակնե՞րն են ավելի շատ, թե՞ վերոնշյալ բանկային եռյակինը… Թեև փոփոխությունն առայժմ միայն տպավորություն է թողնում, թե վերջիններիս գործերն աջ գցելու համար է նրանց նման հնարավո րություն տրվել£ «ՀԱՅՓՈՍՏ» ընկերության անունը նույնպես նշվել և նշվում է բոնուսներ տրամադրող կառույցների շարքում, և մեծ էր հավանականությունը, որ հանրապետությունով մեկ տարածված և հարյուրավոր գրասենյակներ ունեցող կազմակերպությունն իսկապես կարողանար սպասարկել կտրոններ ներկայացնող քաղաքացիներին£ Սակայն «Հայփոստի» մասնաճյուղերում պարզվում է, որ կամ տեղյակ չեն իրենց նոր առաքելությանը կամ էլ խոստովանում են, թե իրենց պարագայում այդ գործընթացն ավելի ուշ է սկսվելու£ Որոշակի ժամկետ բնականաբար չի նշվում£ Այս իրողության վերաբերյալ Պետեկամուտների կոմիտեն, սովորության համաձայն, որևէ մեկնաբանություն չի ներկայացնում£ Իսկ թե ինչու է սառեցվել հարկայինի և փոստային կառույցի նախնական համաձայնությունը, առայժմ որևէ մեկին հայտնի չէ£ ՄԵԾ է հավանականությունը, որ այն մինչև° անգամ քաղաքական ենթատեքստ ունենա£ «Հայփոստը» նույնպես համարվում է այն բազմաթիվ կազմակերպություններից մեկը, որտեղ երկրորդ Նախագահը մասնաբաժին ունի£ Ուստիև հարկայինի հրապարակային համագործակցությունը Քոչարյանների ընտանիքի հետ կարող է նաև ոչ այնքան ցանկալի տարբերակներով դիտարկվել ու գնահատվել£ Իր հերթին ՊԵԿ ղեկավար Գ. Խաչատրյանի գլխին վաղուց են մութ ամպեր կուտակվել, այն էլ` իր իսկ «ջանքերով»£ Եվ ում¬ում, բայց նրա նման մազից կախված պաշտոնյային նոր սկանդալներ հաստա°տ պետք չեն£ Թեև տվյալ դեպքում ոչ Գ. Խաչատրյանը, ոչ էլ առավել ևս նրա հետագա պաշտոնավարման հեռանկարները բոլորովին էլ կարևոր չեն£ Խնդիրն այն է, որ բոնուսների տրամադրման գործընթացը ՊԵԿ կամակոր գործելաոճի արդյունքում նորից է ձախողման շեմին հայտնվել£ Գործընթացը, որը տևական ժամանակ կարևորվում և խրախուսվում է, անկազմակերպ մոտեցումների արդյունքում կարող է նաև փակուղում հայտնվել` քաղաքացիներին ստիպելով ընդհանրապես հրաժարվել ՀԴՄ կտրոն պահանջելուց ու կուտակելուց£