ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՆՈՐ «ՄԵՂՐԱՄԻՍ»


Անցյալ շաբաթ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները Խարկովում ստորագրեցին մի համաձայնագիր, ըստ որի Սևաստոպոլի ռազմածովային բազան, որը մինչև 2017 թվականը վարձակալական հիմունքներով տրվել էր ռուսական սևծովյան նավատորմին, Մոսկվան կօգտագործի մինչև 2042 թվականը: Սևաստոպոլի ռազմածովային բազայի վարձակալության ժամկետի երկարաձգումն Ուկրաինայում ընդունվեց երկակի: Բնակչության մեծամասնությունը, հատկապես ռուսալեզու ուկրաինացիները, նաև նրանք, ովքեր Մոսկվային ընդունում են որպես իրենց երկրի ռազմավարական դաշնակից, դրանից բավական խանդավառված էին: Իսկ ահա այն հատվածը, որն ավանդաբար անվստահությամբ, եթե չասենք թշնամանքով է վերաբերվել «մոսկալներին» (ինչպես արհամարհանքով կամ ատելությամբ նրանք անվանում են ռուսներին), վարձակալության ժամկետի երկարաձգումն ընդունեցին իբրև իրենց համար նվաստացում: Նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն ներկա նախագահի այդ քայլը գնահատեց որպես «Ուկրաինայի ինքնիշխանությանը հասցված հարված»£ Նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, որ ստանձնել Է խորհրդարանական (և ոչ միայն խորհրդարանական, այլև ամբողջ նարնջագույն ընդդիմության) լիդերի դերը, Կիևում հրավիրած իր մամլո ասուլիսում հայտարարեց, թե «նախագահ Յանուկովիչի ստորագրած նոր պայմանագիրը ժամանակավոր բնույթ Է կրում. հենց որ Ուկրաինայում իշխանությունը փոխվի` այդ պայմանագիրը կվերանայվի և չեղյալ կհայտարարվի»: Բայց այսօր շատ դժվար Է ասել` կվերանայվի՞, թե՞ ոչ: Մեր չափազանց արագընթաց ժամանակներում, երբ միջազգային իրադրությունը փոփոխվում է ոչ թե քառորդ դարը մեկ, այլ համարյա` ամեն տարի, այդքան մեծ ժամանակահատվածի համար նման կանխատեսում անելը, կարծում ենք, իրատեսական չէ: Ռուս առաջատար վերլուծաբանների կարծիքով` նույնիսկ եթե Ուկրաինայում իշխանության փոփոխություն կամ երկրի կառավարող վերնախավի արտաքին քաղաքական կուրսի կտրուկ տեղաշարժ նկատվի` ռուսական սևծովյան նավատորմը կմնա Սևաստոպոլում: Ինչո՞ւ: Որովհետև առաջիկա 30-40 տարիներին Ուկրաինան երբեք այնքան հզոր չի լինի, որ ռուսներին պարզապես ասի` Սևաստոպոլից հեռացեք£ Յուշչենկոն այդպիսի մտադրություն իսկապես ուներ: Նա իր իշխանավարման տարիներին քիչ բան չարեց` ռուս-ուկրաինական միջպետական հարաբերություններն արմատապես փչացնելու, Ուկրաինայում առկա հակառուսական տրամադրությունները խորացնելու համար: Նա, իհարկե, խուսափում էր Մոսկվայի հետ ուղղակի առճակատումից և հայտարարում, թե ռուսները Սևաստոպոլում իրենց սևծովյան ռազմական նավատորմը կպահեն մինչև վարձակալության պայմանագրի ժամկետի լրանալը` մինչև 2017 թվականը, բայց` ոչ ավելի: Յուշչենկոյի հույսը Միացյալ Նահանգների և Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների հակառուսական քաղաքականությունն Էր: Նա ձգտում Էր Ուկրաինան դարձնել ՆԱՏՕ-ի անդամ, որպեսզի նրա ռազմական զորության վրա հենվելով` Սևաստոպոլում կառանված ռուսական ռազմական նավատորմիղին «կարմիր քարտ» ցույց տա£ Սակայն ո°չ ԱՄՆ¬ը, ո°չ ՆԱՏՕ-ի առավել ազդեցիկ անդամներից որևէ մեկը այժմ ամենևին չեն ցանկանում վատացնել իրենց հարաբերությունները Մոսկվայի հետ: Պատահական չէ, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունը Սևաստոպոլի ռազմածովային բազայի վարձակալության ժամկետի 25-ամյա երկարացման մասին ռուս-ուկրաինական նոր պայմանագրի կնքումը համարեց «զուտ այդ երկրների ներքին գործը»: Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենը շտապեց ավելացնել, որ ռուս-ուկրաինական նոր պայմանագիրը բոլորովին չի խանգարում, որպեսզի Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակի Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ ընդունելու գործընթացը: Անկեղծ ասած, դեռ հարց է, թե Ուկրաինայի .նոր ղեկավարությունը կցանկանա՞, արդյոք, շարունակել երկիրը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դարձնելու այդ գործընթացը£ Վիկտոր Յանուկովիչն առայժմ այդ մասին հստակ դիրքորոշում չի արտահայտել: Բայց եթե նույնիսկ վաղը գործող Նախագահը շարունակի Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու` իր նախորդի քաղաքական գիծը, ապա հազիվ թե դա հանգեցնի Սևաստոպոլից ռուսական ռազմական տորմիղը 2042 թվականից շուտ դուրս բերելու պայմանագրի վերանայմանը: Ինչո՞ւ: Որովհետև փոխվել և փոխվում Է ինքը` ՆԱՏՕ-ն: Հյուսիսատլանտյան դաշինքում հիմա ոչ ոք լրջորեն չի ցանկանում Ոուսաստանի հետագա թուլացումը, միջազգային ասպարեզում նրա ազդեցության նվազումը, աշխարհի ճակատագրի համար կարևորագույն հարցերի լուծումից Մոսկվային դուրս թողնելը: Շատ ավելի հեշտ է նոր ժամանակների մարտահրավերները, մասնավորապես` միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարի խնդիրները ռուսների հետ և նրանց ակտիվ մասնակցությամբ լուծելը£ Միգուցե ոմանց տարօրինակ թվա, սակայն նախկին Խորհրդային Միության փլուզումից ամենից շատ տուժողը և այդ փլուզման համար այսօր ամենից շատ ափսոսողը պետք է որ Արևմուտքը լինի£ Քանի դեռ Խորհրդային Միությունը կար` Աֆղանստանի թալիբների դեմ պայքարի ամբողջ ծանրությունը Մոսկվան էր կրում: Ռուսներն Աֆղանստանից դուրս եկան, ԽԱՀՄ-ը փլուզվեց, և ահա արդեն 20 տարուց ավելի այդ հյուծիչ պատերազմի բեռը ծանրացել է Արևմուտքի ուսերին: Ահա ինչու ՆԱՏՕ-ին ավելի ձեռնտու է ներկայիս Ռուսաստանի հետ մեկ լծասարքում գտնվելը, քան` հակառակ ճամբարներում դիրքավորվելը: Շահի° խնդիր է: Ոչ միայն վերացական քաղաքական շահի, որն ով ինչպես ուզում` հասկանում է ու խելքին զոռ տալով մեկնաբանում, այլև` ամենակոնկրետ, դոլարներով չափվող տնտեսական շահի: Օրինակ, Սևաստոպոլում ռուսական ռազմածովային բազայի վարձակալության ժամկետի 25-ամյա երկարաձգման դիմաց Մոսկվան համաձայնել է բավական թանկ գին վճարել` Ուկրաինային բնական գազ մատակարարելու սակագները խիստ նկատելիորեն նվազեցնելով£ Այսուհետ ռուսական 1000 խորանարդ մետր բնական գազի ծախսի համար Ուկրաինան կվճարի շուրջ 100 դոլար: Դա, ինչպես Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն էր արձանագրում, «գումարային առումով 40 միլիարդ դոլար կնստի Մոսկվայի վրա կամ այլ կերպ ասած` Ռուսաստանը առաջիկա 25 տարում 40 միլիարդ դոլարի լրացուցիչ ներդրուներ կուղղի Ուկրաինայի տնտեսության վերականգն մանը»: Այդ գումարի դիմաց ռուսները կամրապնդեն իրենց դիրքերը Սև ծովում, ավելի հիմնավորված կերպով կվերադառնան համաշխարհային քաղաքական ասպարեզ, կվերագտնեն գերտերության իրենց կարգավիճակը: Իսկ ուկրաինացիները հնարավորություն կստանան բարելավելու իրենց տնտեսական վիճակը, այլևս չեն անհանգստա նա իրենց անվտանգության համար Ռուսաստանից բխող ենթադրյալ սպառնալիքից, ինչով սեփական ժողովրդին տևականորեն ահաբեկում էին Ուկրաինայի հակառուս ազգայնականները: Ամենևին պատահական չէ, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Դմիտրի Մեդվեդևի հետ խնդրո առարկա պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո տված համատեղ ասուլիսում հայտարարեց, թե «ժամանակն է քննության առնելու Եվրոպայի անվտանգության նոր համակարգ ստեղծելու առթիվ դեռևս 2008 թվականի օգոստոսին` վրաց-հարավօսական պատերազմի օրերին Ռուսաստանի նախագահի արած առաջարկը»: Մի խոսքով, տևական «ապահարզանից» հետո ռուս-ուկրաինական նոր «մեղրամիս» է սկսվում...

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ