ՖՈՄԵՆԿՈՅԻ ԹԱՏԵՐԱԴՊՐՈՑԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԵՄԵԼՆԵՐԸ


Արդի հայ թատրոնի ստեղծագործական տարուբերումներում հազվադեպ բարձրարվեստ բռնկումներ որսացող թատերասերները ցնծությամբ ընդունեցին «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցի» երկրորդ մայիսյան հյուրախաղերը: Վերազարթնեցին 2008-ի մայիսին մոսկովյան արտիստների երևանյան դեբյուտի չխունացած տպավորություն ները: Առաջնախաղի պատիվը վերապահված էր նոր թատրոնի ծնունդն ավետած`Ալեքսանդր Օստրովսկու «Գայլերն ու ոչխարները» կատակերգության (ռեժիսոր` Մա Չժեն Խուն) ներկայացմանը:

Նվարդ Ասատրյան