Առօրյայից ծնված իմաստնություններ


ՖԵրբեք մի´ խաբիր նրան, ով քեզ վստահում է:

ՖԵրբեք մի´ վստահիր նրան, ով խաբել է քեզ:

ՖԵրբեք մի´ վերադարձիր անցյալ. այն սպանում է քո ներկան:

ՖՃշմարիտ մտերիմը նա է, ով ծանոթ է քո անցյալին, հավատում է ապագայիդ ու ներկայում քեզ ընդունում է այնպիսին, ինչպիսին որ կաս:

ՖՍիրելի մարդու խոսքը աշխարհի բոլոր բժիշկներից լավ է բուժում: Եվ հենց նրա չար խոսքն էլ սպանում է բոլոր դահիճներից ավելի արագ:

ՖԿենսական ամենաօգտակար ունակությունը ամենայն վատն արագ մոռանալն է, տհաճություններից չկառչելը, վիրավորանքներով չապրելը, քինախնդիր չլինելը: Չարժե´ ամեն անպետք «իր» պահել հոգում: