ԿԱՄՈՒՐՋ ԿՐԾԿԱԼՆԵՐԻՑ


Կրծքի քաղցկեղի դեմ պայքարի շրջանակներում

Նիժնի Նովգորոդում «կառուցվող» արտասովոր այս «շինությունն» այս տարի օգոստոսին կամրջելու է Վոլգայի երկու ափերը:

- Մենք կանենում ենք, որ դուք ապրեք երկար ու երջանիկ: «Ո´չ» ասենք կանանց թիվ 1 թշնամի կրծքի քաղցկեղին,- իր սոցկայքում գրել է այս նախաձեռնության հեղինակը` «Միսս Նիժնի Նովգորոդ» կազմակերպության ղեկավար Եկատերինա Չուդակովան:

Նա քաղաքի բնակչուհիներին կոչ է արել տրամադրել իրենց հին կրծկալները: Ակցիային մասնակցել ցանկացողները հնարավորություն ունեն քաղաքի կլինիկաներում մամոլոգիական հետազոտում անցնել: Բնականաբար` անվճար:

Նախաձեռնությանն աջակցում են մարզի Առողջապահության նախարարությունը և քաղաքի առաջատար բուժհիմնարկները (vesti.ru):