Անսպասելի խոչընդոտ` համացանցի ճանապարհին


Համենայն դեպս հնդկական Վարանասի քաղաքում շատ առարկայական է այդ խոչընդոտը` մակակա կապիկները:

Հնդկաստանի ղեկավարները ծրագրել են առաջիկա երեք տարիներին 700 հազար կիլոմետր լայնաշերտ կաբել անցկացնել երկրի ամբողջ տարածքում, որպեսզի 250 հազար բնակավայր միանա ինտերնետին: Ու այդ նպատակի համար արդեն հատկացվել է 18 միլիոն դոլար: Բայց արի ու տես, որ այդ կաբելները դուր են եկել կապիկներին ու նրանք ախորժակով ծամում են դրանք:

Մասնավորապես, Գանգայի ափին գտնվող Վարանասի քաղաքի վիմափոր եկեղեցիները կացարան են դարձել մակակների համար: Տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկներ և ուխտավորներ են այցելում այդտեղ: Եվ ինչպես տեղա-բնակները, օտարերկրացի հյուրերից շատերը նույնպես կապիկներին համարում են սուրբ կենդանիներ ու շռայլորեն կերակրում են նրանց: Բայց ակներևորեն մարդանմանները հիմա ամեն հյուրասիրությունից ավելի նախընտրում են լարերը:

Իշխանությունները, իհարկե, կարող են, սակայն չեն ցանկանում կապիկներին վտարել. դա կհարուցի քաղաքացիների դժգոհությունը: Համացանցի կաբելները գետնի տակով անցկացնելը նույնպես հարմար չէ, որովհետև այդ քաղաքի տները գրեթե կպած են իրար: (vesti.ru):