ԵՐՐՈՐԴ ՈՒԺ. անհրաժե՞շտ է արդյոք


Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ. «Երկխոսության` առանց նախապայմանների» * Մեր քաղաքական դաշտում օրախնդիր է երրորդ ուժի անհրաժեշտությունը£ * Արդյո՞ք իշխանություն-ընդդիմություն հարթությունում սևի և սպիտակի անանցանելի թվացող ջրբաժանի պատճառը հենց այդ ուժի բացակայությունը չէ£ * Մեր իրականության մեջ ո՞ւմ կարելի է վերապահել հավասարակշռող այդ ուժի դերը£ Թեմայի շուրջ «Ավանգարդի» զրուցակիցներն են Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչները. Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ. ՀՀ ԱԺ ՔՀԿ խմբակցության անդամ ¬ Ես կարծում եմ, որ նման անհրաժեշտություն չկա, որովհետև քաղաքական իշխանությունը իր ֆունկցիան հստակ կատարում է, ձևավորված է նաև բավական կառուցողական ընդդիմություն` ի դեմս խորհրդարանում ներկայացված «Ժառանգություն» կուսակցության, և որևէ երրորդ ուժի անհրաժեշտություն ես չեմ տեսնում£ Այլ հարց է, որ այսօր առկա է բավականին բողոքական էլեկտորատ, որը գլխավորում է արմատական ընդդիմությունը. պարզապես այստեղ իշխանության խնդիրը ոչ թե տվյալ ընդդիմության լիդերն է, այլ հասարակության ձայնին ականջալուր լինելը£ Ես կարծում եմ, որ իշխանությունն ունի քաղաքական կամք, որպեսզի արդարացի դժգոհություն ունեցող էլեկտորատի մտահոգությունները կարողանա կիսել£ Իսկ դրա համար երրորդ ուժի անհրաժեշտություն բնավ չկա£ Ի վերջո, իշխանությունը արձանագրել է օրակարգային բոլոր խնդիրները, երկրի առջև ծառացած բոլոր մարտահրավերները և դրանց լուծումը ինքնին հանգեցնելու է սոցիալական, տնտեսական, քաղաքական լիցքաթափման, ինչը նշանակում է, որ ձեռք է պարզվելու բողոքական էլեկտորատի խնդիրներին£ Ինչ վերաբերում է իշխանություն-ընդդիմություն ջրբաժանին, իրոք հանրությունը բաժանված է բարիկադների£ Այդուհանդերձ, չեմ կարծում, թե որևէ միջնորդ ուժ է պետք` այդ անջրպետը վերացնելու համար, որովհետև իշխանությունը բազմիցս բարի կամք է դրսևորել երկխոսության իր առաջարկով£ Իշխանության երկխոսության առաջարկն արված է, առաջարկը բաց է, ուղղակի բարիկադի մյուս կողմում կանգնած ուժը ինքը ևս պետք է դրսևորի բարի կամք և երկխոսության գա առանց նախապայմանների£ Հեղինե ԲԻՇԱՐՅԱՆ. ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար - Ինձ համար քաղաքական դաշտում երկու տեսակ ուժեր գոյություն ունեն` իշխանություն և ընդդիմություն£ Մինչ այսօր գոնե քաղաքական մշակույթը դա է ցույց տվել£ Ուղղակի երրորդ ուժի գոյությունը չեմ կարողանում պատկերացնել£ Այսօր խորհրդարանում ընդդիմություն է «Ժառանգություն» կուսակցությունը, և ես չեմ կարծում, թե որևէ ջրբաժան կա ու պետք է այն կարգավորել£ ԵԽԽՎ¬ի հետ կապված բազմաթիվ առաջարկություններ են արվելու և ես կոչ եմ անում, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը անպայման նստեն երկխոսության սեղանի շուրջ, փորձեն լուծել երկրի առջև ծառացած խնդիրները£ Կարծում եմ, որ մարտահրավերները կարող են կարգավորել միայն երկրի Նախագահի գլխավորությամբ, և հնարավոր է այնպիսի լուծումներ գտնել, որից չի տուժի հանրությունը£

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ