Հիմա էլ ունեցվածքը


Քրիստինա Օրբակայտեն հիմա էլ ուրիշ քաշքշուկի մեջ է ներքաշվել£ Արժեթղթերով զբաղվող «Ռեալ-Պրոֆի» ընկերությունը դատական հայց է ներկայացրել` երգչուհուց 29 միլիոն ռուբլի գանձելու պահանջով£ Ինչպես հայտնի է դարձել, անցյալ դեկտեմբերի վերջին այդ ֆիրման Օրբակայտեի հաշվեհամարին փոխանցել է 29 մլն 700 հազար ռուբլի£ Ընդ որում նրանց հետ Քրիստինան որևէ պայմանագիր չի կնքել ու որևէ փաստաթուղթ չի ստորագրել£ Փաստորեն գումարը փոխանցվել է թյուրիմացաբար, ու հիմա կազմակերպությունը հայտնաբերել է իր սխալմունքը և մտադիր է հետ ստանալ իր միլիոնները£ Մոսկվայի Տվերսկի դատարանում արդեն առկա է հայցը, որի պահանջը հիմնավորվում է վճարման հանձնարարականով£