Պատմում են մունջ տիկնիկները


Ռուսական արվեստի թանգարանում, «Արցախի հովերի» «հարևանությամբ», իրենց այցելուին են «սպասում» մոսկովյան նկարչուհի Տատյանա Կալինսկայայի տեքստիլահենք տիկնիկները£ «Կյանք ներշնչելով» («ԹՊօւՈÿ ՋՌջվՖ...») խորագրին համահունչ մոտ 2 տասնյակ նովելաշունչ ցուցանմուշներով տիպիկ ռուսական իրականության առանձին դրվագներն են մատուցվում£ Հեղինակային տեքստիլ տիկնիկի մոսկովյան միջազգային փառատոնի եռակի դափնեկիր, «Ռուսական տարազը դարաշրջանների սահմանագծին» մրցույթի (Յարոսլավլ, 2008 թ.), «Հեղինակային տիկնիկ» անվանակարգում հաղթած, բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների մասնակից նկարիչ¬տիկնիկագործը առաջին հերթին գրավում է ուշադրությունդ ռուսական ազգային հնամենի ավանդույթներին հավատարմությամբ£ Նրա տիկնիկները այցելուի խորազնին հայացքում կենդանացնում են ոչ միայն մարդկային (հիմնականում` կանացի) տարբեր խառնվածքներ, այլև մարմնավորում են տարբեր կենսադրվագներ («կՐՈջՊվՌՍ վՈ վՈՔպռ ցսՌՓպ», «ըՈջՈՐվօռ ՊպվՖ», «ծՈ ոՏչՏՎՏսՖպ») ու հոգեվիճակներ («ԿտՏջՊՈս...»)£ Պահպանելով ռուսական տիկնիկագործության անկապտելի կազմավորիչները` Կալինսկայան իր ժամանակակիցներին գայթակղում է ինքնակերտ անշունչ այդ խաղալիքներին անձնավորելու, մարդացնելու ակնհայտ կարողությամբ£ Նրա կոկետուհին («ԾՌՎՏ վպ տՐՏռՊպՔՖ», «ԾՏՊվՌՓՈ»), ռուսական մայրը («ԾՈՑՖ Ռ ՊՌՑÿ»), մտազբաղ («ԺցՎՈ-ԺցՎցՔՍՈ») ու կենսախինդ («ԺՈՎՈ ր ՎցՒՑՏռ»), երտասարդ ու տարեց («հՉÿջՖ ՉՐպՎպվ») ամենատարբեր կանայք, կարծես, ապրում են կողք¬կողքի` անդրադարձնելով ժամանակների ներքին կապն ու կրած արտաքին փոփոխությունները£ Կենսահաստատ իր տիկնիկներով ու ձեռագործ վարպետությամբ Կալինսկայան զգալիորեն աշխուժացնում է այցելուի երևակայությունը, շարժում միտքը` շարունակելու նովելային տիկնիկապատումները առաջարկված թեմայի (գյուղական տոնախմբություն, սիրահարների փոխհարաբերություն, ուխտագնացություն...) շուրջ, զարգացնելու դրանք սեփական կենսափորձով ու աշխարհաճանաչողությամբ£ Հայտնվելով «թանգարաններում կյանքը աշխուժացնելու» արդիաշունչ ծրագրի համածիրում` այս ինքնատիպ մշակութային օջախի պահապան աշխատակիցներն էլ, ըստ իս, նոր նախաձեռնություններ կհեղինակեն Ռուսական արվեստի թանգարանի նկատմամբ զանգվածային հետաքրքրությունը ընդլայնելու ու արմատավորելու նպատակասլացությամբ£ Եվ կհորդանա հետաքրքրված կերպարվեստասերների հոսքը դեպի յուրահմա այս մշակութային հանգրվան£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ