1,15 տրիլիոն դոլար` տեռորիզմի դեմ պայքարում


Չարաբաստիկ 2001 թ. սեպտեմբերի 11¬ի ահաբեկչությունից հետո ամերիկյան ռազմական ծախսերը գերազանցում են տրիլիոն դոլարը. այսպիսի եզրահանգում են ներկայացրել Կոնգրեսի խնդրանքով պատրաստված զեկուցման հեղինակները£ Այնտեղ 230 տարիների ընթացքում` Անկախության պատերազմի ժամանակներից ի վեր ռազմական տարբեր նպատակներով կատարված ծախսերի համեմատական վերլուծություն է կատարվել£ Զեկույցի հեղինակները պարզել են, որ ահաբեկչության դեմ պատերազմում Միացյալ Նահանգները ներդրել է 1,15 տրիլիոն դոլար£ Այդ գումարը գերազանցում է երկրի պատմության մեջ պատերազմական ցանկացած այլ բախման ծախսերը` բացառությամբ 2¬րդ Համաշխարհայինը, որն արժեզրկումը վերացնելուն ուղղված ներդրումներով հանդերձ, ԱՄՆ¬ի գանձարանը թեթևացրել էր 4,1 տրիլիոնով£ Համեմատության համար նշենք, որ Վիետնամում 20-ամյա ռազմական գործողությունների համար ամերիկյան կողմից պահանջվել է ընդամենը 738 միլիարդ դոլար£ Կոնգրեսի` բյուջետային հարցերով կոմիտեի գնահատմամբ` ահաբեկչության դեմ պայքարին ուղղված գումարներն իրենց վերջնարդյունքով, ավելի մեծ կլինեն£ Դիցուք, միայն Իրաքում և Աֆղանստանում կատարված ու կատարվելիք ծախսերը 2017 թ. կգերազանցեն 2,4 տրիլիոն դոլարը£ Ինչպես հիշում ենք` 2001¬ի սեպտեմբերի 11¬ին «Ալ¬Քաիդա»¬ի ահաբեկիչները հափշտակել էին մարդատար 4 ինքնաթիռ£ Դրանցից 2¬ը մահապարտները մխրճեցին Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի շենքը, 3¬րդն ընկավ Վիրջինիայի նահանգում գտնվող Պաշտպանության նախարարության վրա, 4¬րդ ինքնաթիռը պետք է ընկներ Վաշինգտոնում, բայց չհասցրեց` կործանվելով Փենսիլվանիայում£ Զոհերի թիվը հասավ մինչև 3 հազար մարդու£ Եվ, ի պատասխան այդ վայրագության, նույն օրն իսկ նախագահ Ջորջ Բուշը հայտարարեց ահաբեկչության դեմ պատերազմի սկիզբ£ Պատերազմ, որի խոշորագույն բռնկումներին ողջ աշխարհն է ականատես Աֆղանստանում (2001¬ից) և Իրաքում (2003 թվականից)£