-2,1 % . Մ Ե Ղ Ա Վ Ո ՐԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է ՄԻԱՅՆ


Պետեկամուտների կոմիտեն օրեր առաջ կրկին իրադարձությունների կենտրոնում հայտնվեց£ Պարզվեց, որ կառույցի շենքում տեղադրված ռումբի վերաբերյալ նորից է ահազանգ հնչել ու դարձյալ` կեղծ£ Կոմիտեի աշխատակիցները տարհանվել են, և ՊԵԿ աշխատանքներն էլի մի քանի ժամով կաթվածահար են եղել£ Հատկապես վերջին պնդումը միգուցե շատերը կասկածի տակ առնեն` հավանական հիմնավորմամբ, թե, միևնույն է, հարկայինը լավ չի աշխատում, և տարհանված, թե խաղաղ աշխատանքային իրավիճակից անկախ` այստեղ հիմնավոր բարենորոգումների կարիք կա£ ՊԵԿ¬ին ուղղված մեղադրանքների ու դժգոհության պակաս, իհարկե, չի զգացվում, բայց այստեղ գոնե արտաքուստ միշտ են լավատես, և Գագիկ Խաչատրյանը նախընտրում է հատկապես այս պարագայում դժվարընկալելի` միայն լավ բաներից խոսելու սկզբունքով առաջնորդվել£ Ահավասիկ` սկսած տարեսկզբից, ճգնաժամի հաղթահարման մասին պաշտոնական լրատվությունից հարկայինը միմիայն անշեղ զարգացում և անսահման առաջընթաց է արձանագրում£ Եվ, բնականաբար, ավելի հաճախ է ստացվում այնպես, որ թղթին հանձնված ՊԵԿ¬ի ու Ազգային վիճակագրական ծառայության «տրամադրություններն» այնքան էլ չհամընկնեն£ Դիցուք, թվում էր, թե տնտեսական աճն արդեն մոտ է երկնիշ թվին, ու հանկարծ վիճակագիրների նոր տվյալները միանգամից սառը ջուր են լցնում ինքնաբերաբար լավատես դարձածների ու առաջին հերթին միգուցե հենց հարկայինի խանդավառության վրա£ Համենայն դեպս, նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ երկնիշին հասնելու փոխարեն նույնիսկ մի փոքր ավելի ենք հեռացել դրանից, և անկասելի ներկայացված տնտեսական աճը սկսել է դանդաղել£ Առաջին կիսամյակի համար ներկայացվող աճի 6,7 տոկոսն իրատեսներին միգուցե նույնիսկ ուրախացնի, քանի որ նշված թիվը վերջիններս, ինչպես ասում են, շատ ավելի «խելքին մոտ» կարող են համարել£ Սակայն նույն վիճակագիրների պնդմամբ` տնտեսական աճի ընթացքին մեծամասամբ գյուղատնտեսությունում արձանագրված 13,1 տոկոսի անկումն է խանգարել£ Իհարկե, այս թիվը բավական մտահոգիչ է հատկապես տարվա այս հատվածի համար, երբ ավելի հավանական էր, որ նույն թիվն ուղիղ հակառակ իմաստով արձանագրվեր, և ոլորտը զգալիորեն խթաներ տնտեսության աճին£ Բայց, ինչպես ասում են, ունենք այն, ինչն արդեն ունենք£ Եվ այս պարագայում անձրևառատ գարունը, ցածր բերքատվությունը, գյուղմթերքների արտահանման ծավալների կտրուկ աճը, հողերի մոնոպոլացման թափ առնող գործընթացը համարենք երկրորդական£ Ի վերջո, այստեղ առավել ուշագրավ ու հետաքրքիր է, որ վերջին երկու տասնամյակում կիսատ¬պռատ գոյություն քարշ տվող այս ոլորտն ինչպե՞ս է նման լուրջ ազդեցություն թողել տնտեսական աճի, իսկ ավելի կոնկրետ` դրա դանդաղման վրա£ Ավելի հավանական է, որ ինչպես դոլարի արժեզրկման պարագայում, այս դեպքում նույնպես մեղքի ողջ չափաբաժինը, չգիտես ինչու, հենց այս ոլորտին է վերագրվում£ Մինչդեռ եթե այն գոնե փոքր¬ինչ կայացածներից համարվեր, միգուցե կարելի կլիներ տնտեսական այս կամ այն գործընթացը, թեկուզև վերապահումներով, բայց ոլորտի համար այնուամենայնիվ ակտիվ համարվող սեզոնային ինչ¬ինչ գործոններով պայմանավորել£ Այլ հարց է, որ տնտեսական աճի դանդաղման գործում լուրջ դերակատարություն կարող է ունեցած լինել դրա աճը մշտապես խթանող շինարարությունը£ Այս պարագայում աճ իհարկե եղել է և որքան էլ այն դարձյալ սեզոնայնությամբ պայմանավորվի, միևնույն է, թեկուզև փոքր, բայց առաջընթաց այստեղ էլ է արձանագրվել£ Սրանով էլ հենց կարելի է բացահայտված համարել խնդրո առարկա գլուխկոտրուկը, քանի որ այդպես էլ անհայտ է մնում, թե ինչու է շինարարությունը թաքնվում գյուղատնտեսության թիկունքում... Ինչպես վաղուց ու բոլորին է հայտնի, տնտեսական աճը գլխավորապես հենց այս ոլորտի հաշվին է ապահովվել£ Նույնքան հայտնի է նաև, որ այդպես երկար չէր կարող շարունակվել, ու մի օր անպայման շինարարության աննախադեպ դարձած ծավալները շատ ավելի համեստ չափեր էին ընդունելու£ Այլ հարց է, որ նախորդ տարիներին, երբ նման հեռանկարն ավելի քան տեսանելի կարելի էր համարել, հարմար այլընտրանք այդպես էլ չառաջադրվեց£ Եվ, թեմայից չշեղվելով, նշենք, որ հենց նույն գյուղատնտեսությունը կարող էր շինարարության ամենանախընտրելի այլընտրանքը դառնալ` իսկապես և իրականում նպաստելով տնտեսական աճին£ Սա, իհարկե, ո°չ Պետեկամուտների կոմիտեի, ո°չ էլ առավել ևս հայրենի վիճակագիրների խնդիրը չէ£ Սակայն այս կամ այն բնագավառի բնականոն զարգացման միտումների առկայության պարագայում առաջին հերթին բավական նպաստավոր պայմաններում կհայտնվեին հենց վերոնշյալ ՊԵԿ¬ն ու ԱՎԾ¬ն, քանի որ միշտ էլ դժվար է հրապարակել և վերլուծել այնպիսի թվեր ու տվյալներ, որոնք, մեղմ ասած, դժվարությամբ են տեղավորվում մարդկային տրամաբանության շրջանակներում£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ